Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Չինաստանում աշխարհի ամենաարագ ինտերնետն են թողարկել

Չինաստանը թողարկել է աշխարհի ամենաարագ ինտերներտը։ Ըստ «South China Morning Post» պարբերականի՝ տվյալների փոխանցման արագությունը մեկ վայրկյանում կազմում է 1200 ԳՀ։

«Օպտիկամանրաթելային մալուխի երկարությունը, որ անցնում է Պեկին, Ուհան եւ Գուանչժոու քաղաքներով, 3 կմ է»,- գրում է թերթը։

«Huawei Technologies» ընկերության փոխտնօրեն Վան Լեյի փոխանցմամբ՝ նման արագությամբ ինտերնետը թույլ կտա HD որակով միանգամից 150 ֆիլմ դիտել։

Ս․Վ․