Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Հռոմի պապը վատառողջ լինելու պատճառով չեղարկել է շաբաթօրյա ընդունելությունը

Հռոմի Ֆրանցիսկոս պապը չեղարկել է շաբաթօրյա ընդունելությունը վատառողջ լինելու պատճառով։

Այս մասին հայտնում է Սուրբ աթոռի մամուլի ծառայությունը։

«Այսօր առավոտյան Հռոմի պապի ծրագրած ընդունելությունները չեղարկվել են թեթև գրիպային վիճակի պատճառով»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Նոյեմբերի սկզբին Ֆրանցիսկոս պապն իր ընդունելություններից մեկի ժամանակ բողոքել էր վատ ինքնազգացողությունից և առաջարկել իր պատրաստած ելույթը փոխանցել ներկաներին, այլ ոչ թե կարդալ: