Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

«Սպուտնիկ» պատվաստանյութի նորացված տարբերակը պատրաստ է

Ռուսաստանում ավարտվել են կորոնովիրուսի «Սպուտնիկ» պատվաստանյութի նորացված տարբերակի՝ «Սպուտնիկ լայթ»-ի կլինիկական փորձարկումները։ Այս մասին գրում է  «РИА Новости» լրատվական գործակալությունը։

Լրատվականը զրուցել է ակադեմիկոս Նիկոլայ Գամալեյի անվան համաճարակաբանության եւ մանրէաբանության ազգային հետազոտական կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Գինցբուրգի հետ եւ պարզել, որ նորացված պատվաստահեղուկն օրգանիզմն ի զորու է պաշտպանել կորոնովիրուսի բոլոր տեսակի շտամներից։

«Սպուտնիկի» առաջին կամ նախնական «վակցինան» պայքարում էր վիրուսի միայն Չինաստանի Յուհան քաղաքից սկիզբ առած շտամբի դեմ։ 2022 թ-ի հուլիսից այն դուրս է եկել կիրառությունից։ Բայց նորացվածը՝ «Սպուտնիկ լայթ»-ը, կպայքարի բոլոր տեսակի շտամների, անգամ՝ ապագայում ի հայտ եկողների դեմ։ Պատվաստանյութի այլ տեսակներն, այդ թվում՝ մանկականը, բուժհաստատություններին կտրամադրվի ավելի ուշ»,- մանրամասնել է Գինցբուրգը։

Հավելենք, որ «Սուտնիկ լայթ» պատվաստանյութը բուժհաստատություններին կտամադրվի այս տարվա  դեկտեմբերի 10-15-ը։

Ս․Վ․