Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

«Tesla»-ի նոր՝ «Cybertruck»-ը պիկապը գնորդները վերավաճառել չեն կարողանա. Խոսքն առաջիկա մեկ տարվա մասին է

Ամերիկյան «Tesla» ընկերությունը «Cybertruck» էլեկտրամոբիլների գնորդներն ուղիղ մեկ տարի այն վերավաճռել չեն կարողանա։ «Business Insider» պարբերականի փոխանցմամբ՝ ընկերությունը պիկապի առքուվաճառքի պայմանագրի մեջ նման կետ-պարտավորություն է ներառել։  

Եթե գնորդը խախտի պայմանագրի՝ մեքենան մեկ տարի չվաճառելու մասին կետը, ապա «Tesla»-ն դատարանի միջոցով կարող է բռնագանձել մինեւ 50 հազար դոլար։ Բացի այդ՝ ընկերությունն օրինախախտ գնորդին կարող է սեւ ցուցակում ներառել եւ հրաժարվել ապագայում նույնիսկ այլ մոդելի ավտոմեքենա վաճառել։

«Գնորդը մեքենան կարող է վաճառել միայն այն դեպքում, եթե գործարանային արտադրության էլեկտրամոբիլը որեւէ անսարքություն ունենա։ Բայց անգամ այդ դեպքում պարտադիր է «Tesla»-ի «ստորագրությունն» առ այն, որ ընկերությունը կա՛մ հետ է կանչում մեքենան՝ փոխահատուցելով գնորդին, կա՛մ՝ վերջինիս թույլատրում վաճառել այն երկրորդական շուկայում»,- գրում է «Business Insider»-ը։

Նշենք, որ էլեկտրամոբիլների արտադրությաքմբ զբաղվող «Tesla» ընկերության համասեփականատեր Իլոն Մասկը դեռ 2019-ին էր ներկայացրել «Cybertruck» ավտոմեքենայի գաղափարն ու խոստացել՝ այն կյանքի կոչել մի քանի տարվա ընթացքում։ Երեք տարի անց՝ 2023-ի հուլիսին, ընկերությունը հայտարարել էր, որ ԱՄՆ Թեքսաս նահանգում շահագործման է հանձնվել է առաջին «Cybertruck»-ը։

Թերթի տեղեկություններով՝ էլեկտրամոբիլի վաճառքի մեկնարկը կտրվի օրեր անց՝ նոյեմբերի 30-ին։

Ս․Վ․