Իրավիճակն ավելի է բարդանալու. պետք է լուծումներ գտնել՝ տնտեսական տուպիկից դուրս գալու համար. Կարապետյան

Այս պահին իրավիճակը բավական բարդ է. 6 ամսվա ընթացքում ավելի է բարդանալու։ Հայատարարություններ կան, որ ավելի պրոբլեմատիկ է լինելու, լրագրողների հետ այսօրվա ճեպազրույցի ժամանակ ասաց «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը՝ անդրադառնալով հայ-ռուսական տնտեսական հարաբերություններին։
«Այդ իսկ պատճառով հայ քաղաքական միտքը պետք է լուծումներ գտնի՝ այս տնտեսական տուպիկից դուրս գալու համար, որովհետև մեր առևտրաշրջանառության 65 տոկոսը մի երկրի միջոցով է։ Բայց մենք գնում ենք մի ճանապարհով, որ այդ երկրի հետ տնտեսական հարաբերությունները վերանան։
Սա այն դեպքում, երբ ԵՄ-ի հետ չունենք նորմալ տնտեսական փոխգործակցություն։ Արտահանում չունենք, Ֆրանսիայի հետ արտահանումն ութ տարվա ընթացքում անկում էր ապրել 10-15 տոկոսով»,- հիշեցրևեց իշխանական պատգամավորը։
