Շաբաթ, 25 Հուլիս, 2026

Չինաստանը հույս է հայտնել, որ պատերազմին Աֆղանստանում վերջ կդրվի

Չինաստանը հույս ունի, որ թալիբները կկատարեն Աֆղանստանում ռազմական գործողությունների եւ ահաբեկչական հարձակումների դադարեցման մասին խոստումները, ասել է ՉԺՀ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Հուա Չունյինը, գրում է «Սինհուա» լրատվական գործակալությունը:
Հուա Չունյինը նշել է, որ այդ երկրի ճակատագիրը պետք է որոշի աֆղան ժողովուրդը:

«Մենք հույս ունենք, որ հանդուրժող իսլամական կառավարություն կձեւավորվի, իսկ թալիբները կապահովեն խաղաղ բնակիչների եւ օտարերկրյա դիվանագետների անվտանգությունը: Անհրաժեշտ է վերջ տալ ահաբեկչության բոլոր դրսեւորումներին»,- հավելել է նա:

Ինչ վերաբերում է փախստականներին, Չունյինն ասել է, որ Չինաստանը կգործի միայն ՄԱԿ-ի կանոնադրության համաձայն:

Քաբուլում Չինաստանի դեսպանատունը աշխատում է սովորական ռեժիմով: