Շաբաթ, 25 Հուլիս, 2026

Մպաբեն մերժել է ՊՍԺ-ի առաջարկը

Աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մպաբեն վերջնականապես որոշել է հեռանալ ՊՍԺ-ից:

Marca-ի համաձայն՝ 22-ամյա ֆուտբոլիստը հրաժարվել է երկարաձգել ֆրանսիական ակումբի հետ գործող պայմանագիրը, որն ավարտվում է 2022-ի ամռանը: ՊՍԺ-ն նրան առաջարկել է 6 տարվա պայմանագիր՝ տարեկան 36 միլիոն եվրո աշխատավարձով:

Մբապեն մտադիր է այս ամռանը տեղափոխվել Մադրիդի «Ռեալ», որը պատրաստ է 150 միլիոն եվրո վճարել նրան ձեռք բերելու համար: Ֆրանսիայի նախորդ առաջնությունում հարձակվողը մասնակցել է 31 խաղի, դարձել 27 գոլի ու 7 գոլային փոխանցման հեղինակ: