Կիրակի, 2 Օգոստոս, 2026

Ուկրաինայում ավիահարվածի մասին տագնապ է հայտարարվել

Դեկտեմբերի 31-ին Ուկրաինայի բոլոր շրջաններում ավիահարվածի մասին տագնապ է հայտարարվել Ռուսաստանում ՄիԳ-31Կ մի քանի կործանիչների թռիչքի պատճառով, տեղեկացնում է Украинская правда-ն։

Նշվում է, որ օդային տագնապը սկսել է տարածվել Ուկրաինայում ժամը 10:42-ից։

Ինչպես հայտնել են Ուկրաինայի զինված ուժերի ռազմաօդային ուժերը՝ ռուսական օդատիեզերական ուժերի մի քանի ՄիԳ-31Կ ինքնաթիռներ են գրանցվել Սավասլեյկա և Մոզդոկ օդանավակայաններից թռիչքներ կատարելիս. ամբողջ Ուկրաինայում հրթիռային սպառնալիք է հայտարարվել։