Կիրակի, 2 Օգոստոս, 2026

Նարկո-բանանային օպերացիայի հերթական դեպքը գրանցվել է Պետերբուրգում

Սանկտ Պետերբուրգում Դաշնային մաքսային ծառայության աշխատակիցները 100 կգ կոկաին են առգրավել։  Այս մասին հայտնում են գերատեսչության մամուլի ծառայությունից։

Թմրանյութը եղել է բանանի արկղի մեջ, որը Բելգիայից ծովով հասել էր Սանկտ Պետերբուրգի նավահանգիստ։ Հաղորդվում է, որ մաքսայինի աշխատակիցները թմրանյութերի միանգամից 100 բրիկետ են հայտնաբերել:

Առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների մաքսանենգության հոդվածով երկու քրեական գործ է հարուցվել։ Գործի նյութերը տեղափոխվել են ՌԴ ՆԳՆ քննչական բաժիններ:

Հիշեցնենք, որ Հայաստանում եւս մոտ մեկ տարի առաջ բանանի միջոցով փորձել էին թմրանյութ անցկացնել: Դա, փաստորեն, մաքսանենգության «ընդունված» մեթոդ է:

Ս.Վ.