Շաբաթ, 25 Հուլիս, 2026

Որքան շուտ արցախցիները հասկանան, որ ապրելու են ադրբեջանական դրոշի ներքո, այնքան լավ նրանց համար. Ալիև. Yerevan Today

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն անհիմն է համարում այն հայտարարությունները, թե Բաքուն հումանիտար աղետ է կազմակերպել Ստեփանակերտում։

«Ղարաբաղի այն հատվածում, որտեղ բնակվում են հայերը, գազատարը վթարային վիճակում էր, և ինչ-որ ժամանակահատված այնտեղ գազ չկար։ Նրանք աշխարհով մեկ աղմուկ են բարձրացրել են, որ Ադրբեջանն այստեղ հումանիտար աղետ է կազմակերպել», – խորհրդակցության ժամանակ ասել է նա:

«Այժմ գազի մատակարարումը վերականգնվել է, եւ հայկական կողմը պետք է դա գնահատի:

Մենք պարզապես ցույց տվեցինք մեր բարի մտադրությունները։ Մենք այն վերականգնել ենք, և հույս ունենք, որ նրանք էլ կհասկանան, որ իրենք Ադրբեջանի քաղաքացիներ են և պետք է ապրեն ադրբեջանական դրոշի ներքո։ Որքան շուտ նրանք հասկանան դա, այնքան լավ նրանց համար», – նշել է Ալիևը: