Շաբաթ, 25 Հուլիս, 2026

Կարծես թե մատնության չորեքշաբթի է նաև Ազգային ժողովում. Շարմազանով

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Կարծես թե մատնության չորեքշաբթի է նաեւ ԱԺ ամբիոնում։

Ավագ շաբաթ է։ Այսօր մատնության չորեքշաբթին է։

Այս օրը Հուդա Իսկարիովտացին 30 արծաթով մատնեց ու դավաճանեց մեր Տեր Հիսուս Քրիստոսին։

Մատնության չորեքշաբթի է այսօր նաեւ ԱԺ-ում։
Կապիտուլյանտն ամեն ինչից խոսեց, բացի Արցախի Հանրապետության անկախության միջազգային ճանաչման ու Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի պարտադիր իրացումից։

Մնացածը՝ սեփական մեղքը ջրելու «հավայի ու ծիծաղելի արդարացման» փորձեր են»։