Ուրբաթ, 7 Օգոստոս, 2026

Ալիևի հետ տրիբունին կանգնածն Իբադ Հուսեյնովը մորթել է Մարտունու բնակիչ Ռոբերտ Բաբաջանյանին և նրա գլխի հետ լուսանկարվել (լուսանկար). Գագիկ Համբարյան

Հայաստանին հաղթելու կապակցությամբ կազմակերպված ռազմական շքերթի ժամանակ Ալիևի հետ տրիբունին կանգնածն Իբադ Հուսեյնով է, ով 1993 թ֊ի հունիսի 12֊ին Մարտունու շրջանի Մուղանլի գյուղում մորթել էր Մարտունու բնակիչ Ռոբերտ Բաբաջանյանին և նրա գլխի հետ լուսանկարվել էր…

Հետո սրան վերագրեցին Մոնթե Մելքոնյանի սպանությունը և դարձրեցին Ադրբեջանի ազգային հերոս…

Հիմա Իբադը Մարտունի քաղաքի և շրջանի տերն է… Ողջ թալանը և ավերումներն ինքն է կոորդինացնում…

Փաստորեն, որոշ ոչնչություններ և թուրքի կոշիկ լիզողներ ժողջանին համոզում են, որ խաղաղություն է հաստատվել Ադրբեջանի հետ, իսկ Բաքվի բռնապետը ոչ միայն շքերթներ է անում` Հայաստանին հաղթելու և հայերին ստորացնելու կապակցությամբ, այլև իր կողքին է կանգնեցնում հայասպանների ու դրանով ապացուցում, որ ոչ մի խաղաղություն հայերը չեն տեսնի, իսկ «խաղաղ» ապրելու համար հայերը պետք է Նինոլի պես լիզեն իր կոշիկները…

Տարրական հիմարը կարող է այսքանից հետո հավատալ, որ Ադրբեջանը ցանկանում է խաղաղ ապրել Հայաստանի հետ…

Գագիկ Համբարյան, քաղաքագետ