Երեքշաբթի, 4 Օգոստոս, 2026

Շրջահայաց լինելն ըստ Փաշինյանի՝ ուրանալն է. Լիլիթ Գալստյան

ՇՐՋԱՀԱՅԱՑ ԼԻՆԵԼ-ն ԸՍՏ ՓԱՇԻՆՅՆԻ՝ ՈՒՐԱՆԱԼ-ն է

Մշակութային ժառանգության ոչնչացումը ցեղասպանական ակտ է․ սա ամրագրված է Ցեղասպանության մասին կոնվենցիայում և միջազգային իրավունքում։

Մինչ ՀՅԴ Հայ դատի կենտրոնական խորհուրդը խստորեն դատապարտում է Ադրբեջանի իշխանությունների կողմից օկուպացված Ստեփանակերտում Սուրբ Աստվածածին մայր տաճարի ոչնչացումը և միջազգային գնահատական պահանջում, Փաշինյանն այսօր, Ապրիլ 24-ի նախօրյակին, հայտարարում է, որ ՀՀ անունից չի պատրաստվում հետապնդել ադրբեջանական վանդալիզմը և առաջարկում է առհասարակ ՇՐՋԱՀԱՅԱՑ լինել։

Սա ՈւՐԱՑՈՒՄ էլ չէ, այլ ցեղասպանության ուղիղ աջակցություն, քաջալերանք ու մեղսակցություն։

Հասկանո՞ւմ ես հայ մարդ, սա է նրա աթոռի գինը․․․

Լիլիթ Գալստյան, ՀՀ ԱԺ պատգամավոր, «Հայստան» խմբակցություն