Երեքշաբթի, 4 Օգոստոս, 2026

Շուտով Ուկրաինայի պետականությունը հարցականի տակ կդրվի. Պուտին

Ուկրաինայի զինված ուժերի հակահարձակումը ձախողվել է, և եթե այդպես շարունակվի, շուտով Ուկրաինայի պետականությունը հարցականի տակ կդրվի. ասել է Վլադիմիր Պուտինը։

Նա  քննադատել է Ուկրաինայի իշխանությանը, որ հրաժարվում է  բանակցություններից։  «Եթե Ուկրաինայի իշխանությունները ճիշտ որոշում կայացնեին, ամեն ինչ վաղուց ավարտված կլիներ»,- ասել է Պուտինը։

ԽՍՀՄ փլուզումից հետո Ուկրաինայում ազգայնական գաղափարներն ավելի ուժեղ էին, քան ենթադրվում էր, և դա հանգեցրեց այսօրվա իրավիճակին. հայտարարել է ՌԴ նախագահը:

Պուտինը հիշեցրել է, որ անկախության հռչակագրում գրված էր, որ Ուկրաինան չեզոք պետություն է:

«Ազգայնական այդ տարրերն ավելի ագրեսիվ գտնվեցին և սկսեցին առաջ մղել իրենց օրակարգը։ Ահա և ամեն ինչ բերեց այսօրվա իրավիճակին», – ասել Է նախագահը։