Երեքշաբթի, 4 Օգոստոս, 2026

Ախարհում վերջին պատերազմների հետևում կանգնած է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը. Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Դավոսի Համաշխարհային տնտեսական համաժողովում հանդես է եկել հատուկ ելույթով, որտեղ հայտարարել է, որ աշխարհում վերջին պատերազմների հետևում կանգնած է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:

 

Ուկրաինան պատերազմի մեջ է արդեն 10 տարի, որից երկու տարին՝  լայնամասշտաբ. ասել է նա։

Նախագահը նշել է, որ մոտ 10 տարի Կրեմլը միջամտում է աֆրիկյան մայրցամաքի գործերին, մասնավորապես, Սուդանի եւ Մալիի ռազմական հակամարտություններին: Ինչպես նաև Սիրիայում տեղի է ունենում պատերազմ։

 «Պուտինի որոշման պատճառով արյուն է հոսում արդեն 13 տարի»,- նշել է Զելենսկին։