Չորեքշաբթի, Հուլիսի 22, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Շատ մայրեր ասում են՝ «Դե ես էլ եմ բռնություն կիրառում. մի մայր էլ դաստիարակն է». իրավապաշտպան

29/07/2024
- Նորություններ

Երեխաների նկատմամբ բռնության բացահայտման և կանխարգելման մասով պետությունը դեռևս շատ անելիքներ ունի, «Երեխաների նկատմամբ բռնության տարածվածությունը մանկապարտեզներում» թեմայով քննարկման ժամանակ ասաց ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կոնվենցիոն մանդատների ապահովման վարչության պետ Ժաննա Հակոբյանը։

Նրա խոսքով՝ եթե անգամ ծնողը հրաժարվում է երեխայի նկատմամբ բռնությունը բռնություն դիտարկել և հանցագործության մասին հաղորդում ներկայացնել, միևնույն  է՝ Քրեական դատավարության օրենսգիրքը թույլ է տալիս, որ բռնության դեպքը հանրային կարգով դիտարկվի որպես մեղադրանք, և գործին ընթացք տրվի։

«Ֆիզիկական բռնությունը որևէ կոնվենցիայի տեսանկյունից թույլատրելի և կիրառելի չէ, և ֆիզիկական պատժի կիրառումն արգելվում է։ Պետությունը այս հարցում պետք է շատ զգայուն լինի՝ դիտարկելու նաև ընտանիքում երեխայի նկատմամբ հնարավոր բռնությունը»,- ասաց բանախոսը։

Քննարկմանը ներկա իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանն իր հերթին նկատեց՝ երեխաները հասարակության ամենախոցելի խումբն են, որովհետև գտնվում են իրենց ծնողների կամ խնամակալների հովանավորության և վերահսկողության ներքո։

«Այստեղ շատ կարևոր է հստակ դիտարկել մեր հասարակության դիրքորոշումը։ Վերջերս ոստիկանների հետ վերապատրաստման դասընթացներ էի անցկացնում, և նույնիսկ ոստիկաններն էին առաջնորդվում անթույլատրելի ասացվածքներով՝ «Հայրական ապտակ», «Ծեծը դրախտից է»։ Ասում էին՝ դե երեխա է, պետք է ուժեղ դաստիարակես, որ չգնա՝ թմրամոլ դառնա»։

Այսպիսի արդարացումներ են դնում, բայց չեն դիտարկում, որ երեխան այն խոցելի խումբն է, որ անընդհատ մեծահասակներից պաշտպանություն է հայցում։ Այսինքն՝ մեծերի աշխարհը պետք է շատ ապահով լինի։ Երբ մեծահասակի և երեխայի միջև վստահությունը խաթարվում է, խաթարվում է նաև երեխայի՝ աշխարհի վերաբերյալ պատկերացումը։ Մենք ունենում ենք տրավմատիկ անձ, որը մեծանում է ոչ զգայուն հասարակության շրջանակներում։

Այդ երեխաները հետո համարում են, որ բռնությունն, այո՛, նորմ է, նորմալ երևույթ։ Այդ երեխաները համարում են, որ պետք է ուժեղ լինեն՝ ուրիշին բռնության ենթարկելու համար կամ եթե թույլ են՝ հավերժ բռնության ենթարկվեն»,- ասաց իրավապաշտպանը։

Զարուհի Հովհաննիսյանը շեշտեց նաև ծնողների՝ երեխաների նկատմամբ ուշադիր լինելու հանգամանքը։ Լինելով երեխայի առաջին պաշտպանը՝ նա պետք է անմիջապես արձագանքի վերջինիս անհանգստություններին։

«Վաղը երեխան կարող է հանդիպել սեռական բռնության դեպքի և վախենա ծնողին ասել այդ մասին՝ ունենալով այն նախադեպը, որ մարմնական պատժին ծնողը չի արձագանքել։ Երեխան այլևս կդադարի վստահել մեծահասակներին։

Հասարակությունը պետք է փոխի իր պատկերացումները. երեխան պետք է պաշտպանված լինի դրսում, տանը, մինչդեռ շատ մայրեր ասում են՝ դե ես էլ եմ բռնության կիրառում, մի մայր էլ դաստիարակն է»,- նշեց իրավապաշտպանը։

Անդրադառնալով օրերս Փոքր Վեդի գյուղի մանկապարտեզի դաստիրաակի կողմից երեխայի նկատմամբ ֆիզիկական բռնությա դեպքին՝ Զարուհի Հովհաննիսյանը շեշտեց՝ սա եզակի օրինակ չէ։

«Մանկավարժն այն անձն է, որը պետք է «բացի» երեխային։ Նրան ենք մենք վստահում մեր ամենաթանկը՝ երեխային, իսկ մենք երբեք մեր երեխաներին չենք լսում։ Եթե երեխան ինչ-որ բանի մասին բարձրաձայնում է, ասում ենք՝ լավ, դա նրա երևակայությունն է։ Պետք է երեխայակենտրոն լինել, բռնությունների վերաբերյալ խմբային քննարկումներ կազմակերպել»,- նշեց բանախոսը։

Նախորդ գրառումը

«Խորհրդավոր ընթրիքը», Արևմուտքի մայրամուտը, նոր «երկաթյա վարագույրը»․ որտե՞ղ պետք է լինի Հայաստանը

Հաջորդ գրառումը

Ռուսաստանում գնացք է վթարի ենթարկվել.   զոհերի թիվը հասել է 140-ի

Համանման Հոդվածներ

Նորություններ

Զինծառայող է մահացել

21/07/2026
Նորություններ

Այսօր Ադրբեջանի կողմից Հայաստանին մատակարարվող բենզինն ու դիզելային վառելիքը մեծ ներդրում են Հայաստանի էներգետիկ անվտանգության մեջ. Ալիև

21/07/2026
Նորություններ

23-րդ «Ոսկե ծիրանի» պատկերառատ շաբաթն ավարտվեց

21/07/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ընդդիմության «ծեծ»-ի սահմանը. Հակոբ Բադալյան

21/07/2026
Հաջորդ գրառումը

Ռուսաստանում գնացք է վթարի ենթարկվել.   զոհերի թիվը հասել է 140-ի

Լրահոս

Զինծառայող է մահացել

21/07/2026

«ՊՆ N զորամասի զինծառայողի` հուլիսի 21-ին արձանագրված մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: Կատարվում են քննչական և վարութային գործողություններ»,-հայտնում...

Աիդա Ազատյանը նվաճել է աշխարհի առաջնության ոսկե մեդալը

21/07/2026

Շարժվող թիրախ խառը վազք մրցաձևի երիտասարդ աղջիկների պայքարում Աիդա Ազատյանը 379 միավորով նվաճել է աշխարհի առաջնության ոսկե մեդալը. հայտնում են...

Այսօր Ադրբեջանի կողմից Հայաստանին մատակարարվող բենզինն ու դիզելային վառելիքը մեծ ներդրում են Հայաստանի էներգետիկ անվտանգության մեջ. Ալիև

21/07/2026

Ադրբեջանից Հայաստան մատակարարվող նավթն ու նավթամթերքը շատ կարևոր ներդրում են ունենում Հայաստանի էներգետիկ անվտանգության գործում. Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ...

23-րդ «Ոսկե ծիրանի» պատկերառատ շաբաթն ավարտվեց

21/07/2026

Զգացմունքային, բազմաշերտ, խառնիխուռն, աշխարհի տարբեր ծայրերից, տարբեր թեմաներով, տարբեր ձեւերով պատմված ֆիլմերը մեկշաբաթյա խիտ ծրագրով հանդիսատեսին տարան այսուայնկողմ, հուզեցին, մեծացրին,...

Ընդդիմության «ծեծ»-ի սահմանը. Հակոբ Բադալյան

21/07/2026

Ընդդիմադիր ուժերին, որոնք կայացրել են խորհրդարանի մանդատը վերցնելու որոշում, հաճախ «ուղեկցում» են հետեւյալ արտահայտությամբ, թե՝ գնալու եք խորհրդարանում «ծեծ ուտելու»։Առերեւույթ...

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը Սամվել Կարապետյանին տուգանել է 200 հազար դրամով

21/07/2026

ԿԿՀ-ն նշել է, որ Սամվել Կարապետյանը, որպես «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ և ղեկավար մարմնի անդամ, պարտավոր էր պաշտոնը ստանձնելու պահին...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական