Հինգշաբթի, 13 Օգոստոս, 2026

Ռուսաստանում գնացք է վթարի ենթարկվել.   զոհերի թիվը հասել է 140-ի

Վոլգոգրադի մարզում Կազան-Ադլեր մարդատար գնացքի ռելսերից դուրս գալու հետևանքով զոհերի թիվը հասել է 140-ի։ Տուժածներից 15-ը հոսպիտալացվել են, այդ թվում՝ երեք երեխա։

Ըստ Baza-ի, ականատեսների վկայությամբ՝ Վոլգոգրադի մարզում մեքենայի ռելսերից դուրս գալու պատճառը եղել է «Կամազ»-ը, որը փորձում էր կարմիր լույսի տակ երթևեկել գծերով: Դատելով տեսանյութից՝ Կազան-Ադլեր մարդատար գնացքի առնվազն 9 վագոն դուրս է եկել գծերից։

Գնացքում եղել է 800 ուղեւոր։

«Կամազ» մակնիշի բեռնատարի վարորդը, մտածելով, որ ժամանակ կունենա անցնելու, դուրս է եկել ճանապարհի վրա։ Մոտեցող գնացքի մեքենավարը վթարային արգելակում է կիրառել, ինչի հետևանքով վագոնները դուրս են եկել ռելսերից և մի քանիսը շրջվել։

ՆԳՆ-ի տվյալներով՝ ժամը 12:40-ի սահմաններում «Կամազ» մակնիշի ավտոմեքենան  Կոտելնիկովո գյուղի մոտակայքում գտնվող երկաթուղային անցակետում բախվել է մարդատար գնացքին։

Բեռնատարի վարորդը հոսպիտալացվել է։