Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Նյու Յորքի Grand Central Station-ում բողոքի ցույց է կազմակերպվել. «Թող ապրի Գազան»

Հարյուրավոր ակտիվիստներ հավաքվել էին Նյու Յորքի Grand Central Station-ում՝ կոչ անելով դադարեցնել պատերազմը Մերձավոր Արևելքում:

Բողոքի լայնածավալ ակցիան, որը տեղի է ունեցել հոկտեմբերի 27-ի երեկոյան, կազմակերպել է «Հրեական ձայն՝ հանուն խաղաղության» շարժումը։ Ինչպես նշում է The New York Times-ը, այն  Նյու Յորքի ամենախոշոր ցույցերից մեկն է Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև հակամարտության սրումից հետո։

Ըստ հրապարակման՝ հավաքվածները վանկարկել են՝ «Թող ապրի Գազան» և «Անհապաղ դադարեցրեք կրակը»։ Շատերը կրում էին սև շապիկներ՝ «Հրեաները՝ հանուն  հրադադարի»  գրություններով։

Պարբերականը նշում է, որ բողոքի ակցիայի հետևանքով մոտ 300 մարդ է բերման ենթարկվել։