Երեքշաբթի, 11 Օգոստոս, 2026

Իսրայելը մերժում է ՄԱԿ-ի զիանադադարի բանաձևը

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բանաձևը, որով  կոչ է արվում  զինադադար հաստատել Գազայի հատվածում, Իսրայելը չի ընդունում։

 Իսրայելի ԱԳ նախարար էլի Քոենը հայտարարել է, որ  Իսրայելը մտադիր է վերացնել պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական կազմակերպությանը: Իսրայելի ԱԳՆ ղեկավարը Մերձավոր Արևելքում հրադադարի կոչն անվանել է ամոթալի և ընդգծել, որ կրակի դադարեցման մասին խոսք լինել չի կարող. հաղորդում է ՏԱՍՍ-ը։

Նշենք, որ Իսրայելի՝ Գազայի հատվածում լայնածավալ գործողությունների պատճառով է ՄԱԿ-ը զինադադարի բանաձև ընդունել։