Կիրակի, Ապրիլի 19, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Նիկոլ Փաշինյանն առաջնորդվում է մեկ սկզբունքով՝ ինչքան վատ, այնքան լավ․ «Փաստ»

13/03/2021
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«2018 թվականին տեղի ունեցած իշխանափոխությունից հետո պետությունը բազմաթիվ ճգնաժամերի ու կազուսային իրավիճակների առաջ է կանգնել, որոնց արդյունքում էլ երկրի առաջընթացի ճանապարհին նոր խոչընդոտներ են առաջանում։ Իսկ ճգնաժամերը հաճախ պարզապես արհեստական են ստեղծվում։ Ու այս հարցում իր «անուրանալի» դերակատարությունն ունի հենց Նիկոլ Փաշինյանը, որը վարպետացել է ճգնաժամեր հրահրելու գործում։ Նախ՝ մեղավորներ նշանակելու և միայն իր նեղ քաղաքական շահերն առաջ տանելու համար Փաշինյանն իրավիճակը միտումնավոր տանում է դեպի փակուղի։ Այդպես նա հորինում է օդից վերցրած ինչ-որ իբր «ճգնաժամ» և այդ «ճգնաժամը» կարգավորելու անվան տակ էլ ստեղծում է իրական ճգնաժամային վիճակ։ Հետո թնջուկը միմիայն իրեն ձեռնտու կերպով հանգուցալուծելու համար, որպես կանոն, խախտում է բոլոր գրված ու չգրված ժողովրդավարական կանոններն ու օրենքները, մասնագետների պնդմամբ՝ ոչ մեկ անգամ նաև Սահմանադրությունը։

Իսկ դրա արդյունքում խաթարվում են պետության կարևորագույն ինստիտուտների աշխատանքն ու գործունեությունը։ Այդպես եղավ 2018 թվականի աշնանը, երբ Փաշինյանը հոկտեմբերի 2-ին հանրահավաք հրավիրեց ու ցուցարարների միջոցով նախաձեռնեց ԱԺ-ի շրջափակումը՝ այդպիսով գործադիր իշխանության կողմից ճնշում գործադրելով իշխանության մյուս ճյուղի՝ օրենսդիր մարմնի վրա՝ խախտելով իշխանության ճյուղերի հակակշռման ու փոխադարձ զսպման ժողովրդավարական համակարգին բնորոշ մեխանիզմները։ Փաշինյանը արհեստական ճգնաժամ հորինեց, թե խորհրդարանի այն ժամանակվա համամասնության պատճառով երկիր ներդրումներ չեն գալիս, ուստի խորհրդարանական նոր ընտրություններ են անհրաժեշտ, ու այդպես էլ 2018 թվականի դեկտեմբերին արտահերթ խորհրդարանական ընտրություններ պարտադրեց։

Բայց ընտրություններից շատ չանցած պարզվեց, որ հիմա էլ դատական համակարգում «ճգնաժամ» կա, ու քանի որ դատարանները օրենքի տառին համապատասխան, ինքնուրույն վճիռներ կարող էին ընդունել, այլ ոչ թե կատարել իր քմահաճույքները, Փաշինյանը ժողովրդին կոչ արեց շրջափակել դատարանները՝ խաթարելով վերջիններիս աշխատանքը։ Իսկ հետո, որպես իրավիճակի լուծում, դատարաններին կախյալ կարգավիճակում տեսնելու համար Փաշինյանը ներկայացրեց, այսպես կոչված, վեթինգի օրակարգը։ Սակայն դատական համակարգի վրա ճնշումները սրանով չսահմանափակվեցին։ Այս անգամ իշխանությունների, իսկ ավելի ստույգ՝ մեկ անձի «տեսադաշտում հայտնվեց» Սահմանադրական դատարանի ինքնուրույնությունը, և հեռահար նպատակներով ՍԴ-ին իրենց խամաճիկը դարձնելու համար իշխանությունները սկսեցին տարածել այն մտացածին տեսակետը, թե ՍԴ-ում ճգնաժամ է։

Արդյունքում, ՍԴ նախագահին ու որոշ դատավորների փոխելու իրենց սևեռուն իղձերի ի կատար ածմանը միտված իրենց քայլերով իշխանություններն իրական ճգնաժամի հասցրին իրավիճակը՝ դատավորների վրա բազմապիսի ճնշման միջոցներ կիրառելով և իրավական առումով խնդրահարույց նախագծեր ընդունելով։ Սրանք միայն մի քանի օրինակներ են, դրանց շարքը կարելի է անվերջ շարունակել: Եվ այս գործելաոճը շարունակվում է նաև հիմա: Փաշինյանի պատճառով մեզ պարտադրված պատերազմում նույն Փաշինյանի պատճառով պարտությունից հետո ստեղծված ներքաղաքական ճգնաժամը կարգավորելու անվան տակ Փաշինյանն արտահերթ ընտրությունների թեման դաշտ նետեց՝ դրանով նպատակ հետապնդելով միայն ժամանակ շահել իր պաշտոնավարումը երկարացնելու համար, ինչն էլ ավելի խոր ներքաղաքական կրիզիսի առաջացման պատճառ է դառնում։

Դրան գումարվեց նաև բանակում ստեղծված ճգնաժամային իրադրությունը, երբ վարչապետի պաշտոնին կառչած անձն իր անհասկանալի քայլերով նախ՝ հարուցեց զինվորականների դժգոհությունը, ապա իրավիճակի կարգավորմանն ուղղված քայլերի փոխարեն, փորձեց ավելի խճճել իրադրությունը, ամեն կերպ ազատվել ԳՇ պետից ու իրական քաոս ստեղծեց, այսինքն՝ փաստացի հասավ իր նպատակին։ Այսպիսի քայլերի ամբողջության արդյունքում է, որ պետական համակարգի աշխատանքն այսօր խաթարված է գրեթե բոլոր ուղղություններով՝ երկրի կառավարումից մինչև առանձին գերատեսչությունների գործունեություն։

Բայց իր իշխանության փաստացի պահպանմամբ արտահերթ խորհրդարանական ընտրությունը, որի թեման կրկին ամբողջ ուժով առաջ է տանում Փաշինյանը, այս իրավիճակում ոչ թե խնդիրների հանգուցալուծման տարբերակ է, այլ արդեն պետության մակարդակով նոր ճգնաժամ առաջացնելու եղանակ։ Մի խոսքով, մարդն առաջնորդվում է բացառապես մեկ սկզբունքով՝ ինչքան վատ, այնքան լավ: Լավ, իհարկե, միայն իր համար: Իսկ երկիրն ու ժողովուրդը կարևոր չեն…»,-գրում է թերթը:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Պենտագոնը վտանգավոր է համարում զորքերի դուրսբերումը Աֆղանստանից մինչև մայիսի 1-ը

Հաջորդ գրառումը

«Իմ քայլը» ծնեց երկար սպասված ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքի նախագիծը

Համանման Հոդվածներ

Նորություններ

Հայ Ազգային Կոնգրեսը հրապարակել է նախընտրական ցուցակը

19/04/2026
Նորություններ

Ժամանակն է առերեսվել իրականության հետ. Օնիկ Գասպարյան

19/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026
Նորություններ

Բագրատ Սրբազանը ինքն իրեն զրկել է Սուրբ Պատարագի Հաղորդության խորհրդից․ փաստաբան

18/04/2026
Հաջորդ գրառումը

«Իմ քայլը» ծնեց երկար սպասված ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքի նախագիծը

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026

44-օրյա Արցախյան պատերազմի հենց սկզբում և գագաթնակետին ես անձամբ երկու անգամ հանդիպել եմ Օնիկ Գասպարյանի հետ Մոսկվայի «Ararat Hyatt» հյուրանոցում։...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը ստում է՝ ինչպես միշտ. ստել ու չամաչել, մոլորեցնել ու դեմոնիզացնել նախկիններին․ Լիլիթ Գալստյան

18/04/2026

Այսօր Ցեղասպանություն հուշահամալիր այցելած Փաշինյանը ԿԳՄՍ նախարար Ժ․ Անդրեասյանի ներկայությամբ, տեսախցիկներիկ առջև, ամենայն վստահությամբ ու համոզումով հայտարարում է, թե 60...

ԿարդալDetails
Նորություններ

Ժամանակն է առերեսվել իրականության հետ. Օնիկ Գասպարյան

19/04/2026

Հարգելի հայրենակիցներ, վերջին օրերին որոշ անձանց կողմից տեղեկատվական դաշտ են նետվել կեղծ լուրեր պատերազմական եւ հետպատերազմական իրադարձությունների վերաբերյալ՝ շահարկելով իմ...

ԿարդալDetails
Նորություններ

Ադրբեջանը մի նոր «հաստափոր» քայլ է արել դեպի «խաղաղություն». Հակոբ Բադալյան

18/04/2026

Մինչ Հայաստանում պետական մակարդակով վարվում է Արցախի մասին հիշատակումն չեզոքացնող քաղաքականություն, իսկ Արցախի վերաբերյալ ամերիկյան մամուլի վավերագրական գիրքը ԱՄՆ փոխնախագահին...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական