Կիրակի, 26 Հուլիս, 2026

«Իմ քայլը» ծնեց երկար սպասված ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքի նախագիծը

Փաստաբան Ռոբերտ Հայրապետյանի անդրադարձը նոր ընտրական օրենքին, –

«Իմ քայլը» ԱԺ է ներկայացրել Ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը։ 

Նախագծով առաջարկում են․

1. Վերացնել ռեյտինգային ընտրակարգը և հետ բերել համամասնական ընտրակարգը:

2. Սահմանվել կուսակցությունների և կուսակցությունների դաշինքների անցողիկ նոր շեմ: Ըստ այդմ՝

Մեկ կուսակցության համար անցողիկ շեմը 4%

Երկու կուսակցություններից կազմված դաշինքի համար՝ 8% Երեք կուսակցությունների դաշինքի համար՝ 9%

Չորս և ավելի կուսակցությունների դաշինքի համար՝ 10%։

3. Վերացնել հետընտրական կոալիցիաներ կազմելու հետ կապված կուսակցությունների թվի սահմանափակումը, և ավելացնել  կոալիցիա կազմելու համար նախատեսված ժամանակահատվածի տեւողությունը:

4. Խորհրդարան անցնող պարտադիր երեք ուժի փոխարեն դարձնել չորս ։

5. Նվազեցնել խորհրդարանական ընտրություններին կուսակցությունների համար նախատեսված ընտրական գրավի չափը այն սահմանելով 7,5 մլն դրամ, իսկ կուսակցությունների դաշինքների համար կրկնապատկել՝ սահմանվելով 15 մլն դրամ։

Կարծում եմ սա որոշակի պատկեր է ստեղծում իշխանության կողմից հետապնդվող նպատակների մասին, բայց չպետք է մոռանալ, որ խոսքը սահմանադրական օրենքի մասին է և այն ընդունելու համար անհրաժեշտ կլինի 80 պատգամավորի քվե։

#դոլմամա #դմփ_դմփ_հու