Երեքշաբթի, 4 Օգոստոս, 2026

Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ

Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցն ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ։

Զրուցակիցները քննարկել են Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերությանը, ինչպես նաև տարածաշրջանային օրակարգին վերաբերող հարցեր։

Փաշինյանը պետքարտուղարին ներկայացնում է այն բանակցային գործընթացները, որոնց արդյունքում հնարավոր դարձավ «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի նախագծի համաձայնեցումը, նաև ընդգծում ՝ համաձայնագրի նախագիծը սպասում է ստորագրման։

Զրուցակիցները պայմանավորվում են շարունակել Հայաստան-ԱՄՆ բարձր մակարդակի շփումները։