Իմ ակտիվ քաղաքական և քաղաքացիական գործունեությունը սկսվել է դեռևս 2007 թվականին։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
Լրագրողները հետաքրքրվեցին՝ սպասում էր արդյոք, որ «Քաղաքացիական պայմանագրի» ներքին ընտրությունների ժամանակ նման մեծաքանակ ձայներ կստանա, ինչին նախարարը պատասխանեց.
«Իհարկե ցանկացած ընտրության արդյունք, և նման մրցակցային ընտրության արդյունքները միշտ էլ ոչ թե զարմացնում են, այլ, այո՛, ուրախացրեցին։ Ես շնորհակալ եմ բոլոր պատվիրակներին, ովքեր վստահության քվե են տվել ինձ, և գնահատել են իմ վերջին 7 տարվա քաղաքական գործունեությունը»։
Հարցին՝ հաշվի առնելով ներքին ընտրության արդյունքները՝ հնարավո՞ր է, որ գործադիրից օրենսդիր իշխանություն տեղափոխվի, Անահիտ Ավանեսյանը պատասխանեց, որ այս մասին վաղ է խոսել։








