Ուրբաթ, 24 Հուլիս, 2026

Մոտ օրերս Անկարան կընդունի Իրանի նախագահին. Ֆիդան

Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդան Թեհրանը և Անկարան հերթական անգամ իրենց համերաշխությունն են հայտնել Իրանին. հաղորդում է «ԻՌՆԱ» գործակալությունը։

Ֆիդանը շեշտել է, որ երախտապարտ է Իրանին Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի ժամանակ ցույց տված օգնության համար։

«Փոփոխությունները և սոցիալական ճգնաժամերը արժեք են ավելացնում մեր հարաբերություններին», – ասել է նա:

«Իրանի եւ Թուրքիայի Գերագույն խորհրդի 8-րդ նիստի շրջանակում մենք առաջիկա օրերին Անկարայում կընդունենք Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիին։

Հաշվի առնելով, որ Եվրոպայում թիրախային հարձակումներ են տեղի ունենում իսլամական արժեքների վրա, մենք կարծիքներ ենք փոխանակել այս հարցի շուրջ: Մենք նաև գոհ ենք Իրանի և Սաուդյան Արաբիայի միջև կնքված համաձայնագրից», – հավելել է Թուրքիայի արտգործնախարարը։

Ինչպես արդեն հայտնել ենք, Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդան Թեհրանում է, նրան ընդունել են արտգործնախարար Հոսեյն Ամիր-Աբդոլահիանը։ Թուրք դիվանագետի հետ հանդիպել է նաև Իրանի նախագահ Ռաիսին։

Կարդացեք նաև՝ Ազգային ինքնիշխանության նկատմամբ հարգանքը տարածաշրջանային ահաբեկչությանը դիմակայելու ամենաարդյունավետ միջոցն է. Ռաիսի