Շաբաթ, 25 Հուլիս, 2026

Մյանմայում երկրաշարժի զոհերի թիվը գերազանցում է 1000-ը, կա 2376 վիրավոր

Մյանմայի իշխանությունները հայտնել են մարտի 28-ին՝ ուրբաթ օրը, տեղի ունեցած 7,7 և 6,4 մագնիտուդ ուժգնությամբ ավերիչ երկրաշարժերի հետևանքով 1002 զոհերի և 2376 վիրավորների մասին։

Ցնցումները զգացվել են նաև Չինաստանում և Թաիլանդում։

Առնվազն 1002 մարդ է զոհվել, 2376-ը՝ վիրավորվել Մյանմարում ուրբաթ օրը տեղի ունեցած հզոր երկրաշարժի հետևանքով, հայտնում են երկրի ռազմական իշխանությունները։ Սպասվում է, որ փլատակների մաքրման արդյունքում զոհերի և վիրավորների թիվը կավելանա։

Մյանմարի մեծությամբ երկրորդ քաղաքի՝ Մանդալայի փրկարարներից մեկը BBC-ին ասել է, որ «վնասը հսկայական է»։ Փրկարարական աշխատանքները շարունակվել են ողջ գիշեր՝ չնայած բազմաթիվ հետցնցումներին:

Ուրբաթ օրը՝ մարտի 28-ին, Մյանմարում 7,7 և 6,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժեր են տեղի ունեցել, հաղորդում է ԱՄՆ Երկրաբանական ծառայությունը (USGS):