Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Մինսկի խումբը 28 տարի արդյունավետ ոչինչ չի արել ու հիմա թոշակի է գնացել. Ալիև

«28 տարվա ընթացքում Մինսկի խումբը ոչ մի արդյունավետ բան չի արել, և  հիմնական պատճառն այն էր, որ Հայաստանը չցանկացավ Ադրբեջանի տարածքներն ազատել»,- մայիսի 3-ին, Շուշայում «Մեծ Եվրասիայի աշխարհաքաղաքականության ձևավորումը. անցյալից ներկա և ապագա» թեմայով չորրորդ միջազգային համաժողովում ասել է  Իլհամ Ալիևը՝ պատասխանելով ԱՄՆ Փրինսթոնի համալսարանի Մայքլ Ռեյնոլդսի հարցին։

Նշելով, որ անցած տարիներին  Մինսկի խումբն առանձնապես մեծ կարևորություն չի ունեցել Ադրբեջանում, Ալիևն ասել է. «Հիմա, երբ Մինսկի խումբը թոշակի է գնացել, կարիք չկա նրա մասին խոսել, բայց հակամարտության խաղաղ կարգավորումն անցյալում տեղի չի ունեցել, որովհետև  Հայաստանը հակամարտության խաղաղ կարգավորում չի ցանկացել»։