Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

«Հեյդար Ալիևի ամենամեծ երազանքը Շուշան ազատագրված տեսնելն էր». Իլհամն այցելել է օկուպացված Շուշի

Մայիսի 3-ին Ադրբեջանի օկուպացրած Շուշի քաղաք է այցելել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

Ադրբեջանական զլմ-ենրը հաղորդում են նրա ելույթը։

«Հեյդար Ալիևի ամենամեծ երազանքը Շուշան ազատագրված տեսնելն էր, և մենք կատարեցինք նրա երազանքը։  Բոլոր ադրբեջանցիները, ոչ միայն Ադրբեջանի քաղաքացիները, այլեւ ողջ աշխարհի ադրբեջանցիները հպարտ են մեր հաղթանակով»,- ասել է  Իլհամ Ալիևն օկուպացված Շուշիում կայացած «Մեծ Եվրասիայի աշխարհաքաղաքականության ձևավորումը. անցյալից ներկա և ապագա» չորրորդ միջազգային համաժողովում, որը նվիրված է Հեյդար Ալիևի 100-ամյակին։