Թուրքական Haberturk–ի փոխանցմամբ՝ Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն հայտարարել է, թե Թուրքիայի համար անընդունելի է, որ Հայաստանում մեծարում են 1920–ականներին թուրքերին եւ ադրբեջանցիներին սպանողներին եւ հուշարձան տեղադրում. (նա նկատի ունի «Նեմեսիսի» հուշակոթողը- խմբ. Azg.am )։
Չավուշօղլուն սպառնացել է, որ եթե նման բաները շարունակվեն, բացի օդային սահմանները փակելուց, այլ միջոցներ էլ կձեռնարկվեն Հայաստանի դեմ։
«Միայն բացառության կարգով թույլատրել ենք Հայաստանի Ազգային ժողովի նախագահի օդանավի թռիչքը, քանի որ նա պետք է Սեւծովյան տնտեսական համագործակցության միջոցառմանը մասնակցի։ Եթե Հայաստանը նման կերպ շարունակի, հուշարձանը չհանի, ապա լրացուցիչ քայլեր ենք ձեռնարկելու»,–ասել է Չավուշօղլուն։








