Հինգշաբթի, Մայիսի 21, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«Միասնության թևեր» կուսակցությունը հրապարակել է նախընտրական ծրագրի սեղմագիրը

27/04/2026
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Միասնության թևեր» կուսակցությունը հրապարակել է նախընտրական ծրագրի սեղմագիրը։ Հիմնական կետերը ներկայացնում ենք ստորև։

ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԳԱԼԻՍ Է՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՇԱՀԵՐՆ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌԱՋ ՄՂԵԼՈՒ ԵՎ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Կստեղծենք բարձր տեխնոլոգիաներով հագեցած պրոֆեսիոնալ բանակ։

Կապահովենք ներդրումներ հայրենական ռազմարդյունաբերության մեջ՝ զարգացնելու սեփական սպառազինության համակարգը։

Հայաստանը չի հրաժարվի իր միջազգային պարտավորություններից։ Կիրագործենք TRIPP-ը, կվերարժևորենք ԵԱՏՄ-ում անդամակցությունը, կխորացնենք ԱՄՆ-ի և եվրոպական երկրների հետ կապը՝ Հայաստանի շահերին համապատասխան։

Բացարձակ առաջնահերթություն կլինի մեր հայրենակիցների իրավունքների պաշտպանությունը միջազգային ատյաններում, այդ թվում՝ հատուցումներ արցախցիների իրավունքների խախտումների համար։ Վերականգնելու ենք Հայոց ցեղասպանության ճանաչման առաջմղմանն ուղղված քայլերը։

Ազատելու ենք Հայաստանի ինքնիշխան տարածքներն ադրբեջանական օկուպացիայից։ Գերիների, անհայտ կորածների, ինչպես նաև զոհված հերոսների ընտանիքների իրավունքների միջազգային պաշտպանությունը լինելու է մեր առաջնահերթությունը։

Առաջ կմղենք արցախցի մեր հայրենակիցների ապահով, արժանապատիվ և կամավոր վերադարձի հիմնարար իրավունքը միջազգային օրակարգում։

Մեր ձեռնարկած քայլերը երաշխավորելու են հարևանների հետ խաղաղ գոյակցությունը։

ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԳԱԼԻՍ Է` ՊԱՇՏՊԱՆԵԼՈՒ ԱՇԽԱՏՈՂ ՄԱՐԴՈՒՆ ԵՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՀԶՈՐ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Կբարձրացնենք նվազագույն աշխատավարձը և կենսաթոշակները՝ արժանապատիվ կյանք ապահովելու համար։

Աշխատանքը կորցնելու դեպքում կտրամադրենք եկամտի ժամանակավոր հատուցում՝ մինչև 6 ամիս ժամկետով։

Կստեղծենք վերապատրաստման կենտրոններ՝ ապահովելով 10,000-ից ավելի քաղաքացու մուտքը բարձր եկամուտ ապահովող ոլորտներ։

Չմշակվող հողատարածքներն ու լքված շինությունները կտրամադրենք զարգացման ծրագրեր ներկայացնողներին։

Հայաստանը կդարձնենք արտադրական և տեխնոլոգիական երկիր՝ արդյունաբերական գոտիներով, որտեղ կլինի գրեթե զրոյական հարկային համակարգ և պարզ վարչարարություն։

Կներդնենք նոր հարկային համակարգ․ նախքան դրա գործարկումը կվերականգնենք մինչև 2025 թվականի հունվարի 1-ը գործող հարկային ռեժիմը։

Կվերացնենք շրջանառության հարկն ու ԱԱՀ-ն՝ փոխարենը ներդնելով պարզ՝ 5 %-անոց հարկ:

Կվերացնենք հավասար հարկման անարդար մոտեցումը․ քիչ եկամուտը կհարկվի քիչ, շատ եկամուտը՝ շատ։

Քաղաքացին կկարողանա գնել բիզնեսի բաժնետոմսեր՝ արժեթղթերի շուկան կլինի հասանելի բոլորին։

Կներդնենք թվային դրամ՝ ապահովելով պետական ֆինանսների թափանցիկություն և վերահսկելիություն։

Կստեղծենք գյուղատնտեսական արտադրանքի մթերման և ագրոխորհրդատվության կենտրոններ։

Կապահովենք օտարերկրյա շուկաների հասանելիություն, գյուղմթերքի բրենդավորում և լոգիստիկ ուղեկցում։

Կզարգացնենք ապահովագրությունը, այդ թվում՝ անասունների անկումը և բերքի ոչնչացումը փոխհատուցելով։

ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԳԱԼԻՍ Է` ԲԵՐԵԼՈՒ ԱՐԺԱՆԱՊԱՏԻՎ ԿՅԱՆՔ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻՆ

Բազմազավակ ընտանիքին, չորրորդ երեխայից սկսած, կտրամադրենք անվճար բնակարան մարզերում։

Բազմազավակ ընտանիքի եկամտային հարկը կհաշվարկվի ընդհանուր եկամտից՝ նվազեցնելով հարկի չափը յուրաքանչյուր երեխայի համար։

Կդադարեցնենք դպրոցների անհիմն օպտիմալացումը և դրա անվան տակ դպրոցների շենքերի փակումը, կավելացնենք մանկապարտեզների քանակը և կդարձնենք անվճար։

Կանցնենք պարտադիր 11-ամյա կրթության։ Լրացուցիչ մեկ տարի կնախատեսվի բուհ ընդունվելուն պատրաստվելու կամ մասնագիտություն ձեռք բերելու համար։

Կապահովենք պետություն-բուհ–աշխատաշուկա կապ, այդ թվում՝ պետության պատվիրած աշխատատեղերով։

Կձևավորենք բուհական 3 խոշոր կենտրոն՝ հյուսիսում, հարավում և Երևանում։

Կվերականգնենք «Գյուղական ուսուցիչ» ծրագիրը՝ տրամադրելով մինչև 0% վարկ, մեկնարկային ֆինանսավորում, իսկ երկարաժամկետ աշխատանքի դեպքում՝ հողամաս կամ ֆինանսական աջակցություն, ինչպես նաև զինծառայությունից տարկետում։

Խրախուսելու ենք ուսուցչի մասնագիտական զարգացումը․ կամավոր ատեստավորումը չհաղթահարած ոչ մի ուսուցիչ աշխատանքը չի կորցնի։

Պետական բուհերում ՀՀ քաղաքացիների համար կրթությունը կլինի անվճար, իսկ մասնավոր բուհերում կներդնենք ուսման և ապրելու ծախսերի հատուցման վարկերի ճկուն համակարգ՝ առանց ուսման ընթացքում վճարման պարտավորության։

ՀՀ քաղաքացիների համար Հայաստանի ամբողջ տարածքում կապահովենք համընդհանուր անվճար բժշկական օգնություն և սպասարկում՝ ծառայությունների համապարփակ փաթեթով։

Պետական առողջապահական հաստատություններում աշխատող բժիշկների համար կներդրվեն որակյալ, շարունակական վերապատրաստման և վերամասնագիտացման ծրագրեր։

Կներդրվի բուժաշխատողների և մանկավարժների վարձատրության նոր համակարգ. հաշվի կառնվեն աշխատանքի վայրը (հատկապես՝ մարզերում), ռիսկայնությունը, ծանրաբեռնվածությունը և այլն։

Բուժաշխատողներն ու ուսուցիչներն այլևս չեն ներգրավվի վարչարարական աշխատանքներում․ բժիշկը պետք է բուժի, ուսուցիչը՝ սովորեցնի։

ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԳԱԼԻՍ Է՝ ԲԵՐԵԼՈՒ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԽԵԼԱՑԻ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ

Կստեղծենք սահմանադրական հանրապետություն՝ իշխանության ճյուղերի միջև զսպումների և հակակշիռների իրական համակարգով։

Հանրապետության նախագահը պետք է ընտրվի ուղղակի քվեարկությամբ և օժտված լինի ընդլայնված լիազորություններով։

Քվեաթերթիկում կվերականգնենք «բոլորին դեմ» ընտրության հնարավորությունը և կնվազեցնենք Ազգային ժողով կուսակցությունների անցողիկության շեմը՝ այդպես վերացնելով ընտրողների ձայների փոշիացման անարդար համակարգը։

Բացառելով քաղաքական ճնշումները՝ կապահովենք դատական իշխանության իրական անկախություն և իրավապահ մարմինների ծառայողների արժանապատիվ աշխատանքը։

Կավելացնենք դատավորների և աշխատակազմերի թվաքանակը՝ կրճատելով գործերի քննության ժամկետները մինչև 50%։

Կապահովենք անվճար ու հասանելի իրավաբանական օգնություն՝ ուժեղացնելով հանրային պաշտպանի ինստիտուտը։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Մոլդովական և հայկական ՀԿ-ներն աշխատում են ՌԴ-ի հետ հարաբերությունները վարկաբեկելու ուղղությամբ. Ալեքսեյ Շևցով

Հաջորդ գրառումը

Փաստաբանական թիմիս խնդրել եմ Դանիել Իոաննիսյանի և «Անկախ դիտորդ»-ի դեմ քրեական վարույթներ հարուցելու նախաձեռնությամբ հանդես գալ. Աննա Հակոբյան

Համանման Հոդվածներ

Միջազգային

«Կմնանք ԵԱՏՄ-ում այնքան, քանի դեռ չենք միացել ԵՄ-ին» մոտեցում թույլ չենք տալու. Գալուզին

20/05/2026
Նորություններ

Ձեր 8-ամյա արկածախնդիր քաղաքականության հետևանքով հազարավոր մարդիկ են զոհվել, հսկայական տարածքներ են ադրբեջանացվել. Տիգրան Աբրահամյան

20/05/2026
Միջազգային

Վրաստանի վարչապետը բաց նամակ է հղել ԵՄ առաջնորդներին

20/05/2026
Նորություններ

Հաղորդում կուղարկվի, որ Անդրանիկ Թևանյանի դեմ հայրենիքի դավաճանության հոդվածով գործ հարուցվի. Փաշինյան

20/05/2026
Հաջորդ գրառումը

Փաստաբանական թիմիս խնդրել եմ Դանիել Իոաննիսյանի և «Անկախ դիտորդ»-ի դեմ քրեական վարույթներ հարուցելու նախաձեռնությամբ հանդես գալ. Աննա Հակոբյան

Ամենաշատ ընթերցվածը

Միջազգային

Ո՞ւմ համար է Ադրբեջանի սահմանի երկայնքով տներ կառուցում Փաշինյանը. Իթան Լևինս

20/05/2026

Ամերիկացի լրագրող Իթան Լևինսը տեսանյութ է հրապարակել է իր X էջում։ * «Վերջին ամիսներին Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Հայաստանի կառավարությունը բնակարանային...

ԿարդալDetails
Նորություններ

Փնթի շեֆի՝ փնթի տասովշիկները. Գավառում տեղի ունեցած այլանդակության մասին. Նարեկ Պողոսյան

20/05/2026

Գավառում տեղի ունեցած այլանդակության մասին: Փնթի շեֆի՝ փնթի տասովշիկները: Նարեկ Պողոսյան, հանրային գործիչ

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Մարդիկ, Փաշինյանի աչքերի մեջ նայելով, անգամ հետապնդման վախը հաղթահարած, հայտարարում են՝ նրա պատրանքները հօդս են ցնդել. Նահապետյան

19/05/2026

Ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը նախընտրական քարոզարշավի ընթացքում Նիկոլ Փաշինյանի ագրեսիվ վարքը և ընդդիմադիր ընտրազանգվածի հասցեին վիրավորական արտահայտությունները գնահատում է որպես...

ԿարդալDetails
15 Մայիսի, 2026

«Մենք այսօր իսկ գտնվում ենք ցեղասպանական գործընթացի մեջ», ահազանգում է Գառնիկ Քերքոնյանը    

15/05/2026

«Մեր մոտեցման ամենամեծ սխալն այն է, որ մենք առանձին դեպքերը քննում ենք առանձին կերպով եւ չենք հասկանում, որ մենք ցեղասպանության...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական