Ուրբաթ, Հուլիսի 24, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Միասին պայքարենք հանուն արդարության՝ բացահայտելու ՀՀ-ի դեմ գործած պետական դավաճանությունն իր ողջ անողոքությամբ. Կարին Տոնոյան

26/05/2022
- Նորություններ, Տեղական

«5165» շարժման ղեկավար, Ազգային հերոս Արգիշտի Տոնոյանի մայրը Կարին Տոնոյանը ֆեյսբուքյան գրառում է արել, որում ասվում է․

«Դիմում եմ բոլոր խիղճ ու հոգու պարտք ունեցող հայերին,

-Սիրելի հայրենակիցներ, արդեն տևական ժամանակ է, որ մենք՝ զոհվածների ծնողներս, փորձում ենք արդարադատության միջոցով ստանալ մեզ հուզող գոնե 2 հարցի պատասխան՝

ՈՎՔԵՐ ԴԱՎԱՃԱՆԵՑԻՆ ՄԵՐ ՀԱՅՐԵՆԻՔԻՆ ԵՎ

ՈՎՔԵՐ ՍՊԱՆԵՑԻՆ ՄԵՐ ԶԱՎԱԿՆԵՐԻՆ:

Տեղեկացնելով, որ մինչև վերջերս հարուցված որևէ քրեական գործով, օրենքի կոպիտ խախտումով դատախազությունը տուժող կողմ չէր ճանաչել, տուժողի կարգավիճակ չէր տվել 5000 զոհվածներից, 12 000 վիրավորներից և բազմահազար տեղահանվածներից և ոչ մեկին, անընդունելի ենք համարում այսօր ՀՀ վերաքննիչ դատարանի դատավոր Կարեն Բիշարյանի (որի նշանակումը նույնպես կատարվել է օրենքի ակնհայտ խախտմամբ՝ ոչ էլեկտրոնային տարբերակով, ոչ էլ այբբենական ցանկով) կողմից քամահրական վերաբերմունքով հարցադրումը մեղադրող կողմի՝ մեզ երրորդ անձի կարգավիճակ տալու միջնորդությանը, թե այդ ինչ պիտի ասեն զոհվածների ծնողները, որ մեղադրող կողմը չի նշել կամ չի նշելու….

Այս բացահայտ քամահրանքին մի քանի ծնողի արդարացի վրդովմունքը վերաճեց վիճաբանության, որի արդյունքում դատավորը որոշեց բոլոր ծնողներին և լրատվամիջոցներին նույնպես զրկել դատավարությանը մասնակցելու իրավունքից և հայտարարեց, որ այդուհետ կտարվեն դատական դռնփակ նիստեր:

Սա մենք՝ ծնողներս, դիտարկում ենք որպես ակնհայտ անհարգալից վերաբերմունք մեր նկատմամբ և մեր՝ տուժողներիս իրավունքների խախտում, ինչպես նաև նիկոլիզմին հատուկ միտում՝ գաղտնի դատավարությամբ քողարկել կատարված դավաճանության բացահայտվելիք դրվագների սահմռկելիությունը, թաքցնել ճշմարտությունը և անդառնալի դարձնել իրականացրած որոշումները:

Ուստի վաղը՝ մայիսի 26-ին ժամը 11-ին ծնողներով կդիմենք ՀՀ բարձրագույն դատական խորհրդին՝ ԲԴԽ-ին (հասցե՝ Կորյունի 17) և կպահանջենք, հաշվի առնելով այս դատական գործի կարևորությունը և ծնողներիս հոգեբանական ծայրահեղ ծանր ու սահմանային վիճակը, չեղարկել այդ որոշումը և դատավարությունը շարունակել դռնբաց կարգով, թույլատրելով և ծնողներին, և լրագրողներին մասնակցել նիստերին, ապահովելով նաև այդ նիստերի հասանելիությունը հանրությանը:

Բոլոր նրանց, ում համար կարևոր է մեր երկրում արդարադատության հաղթանակը, ով իր հոգում պարտք ունի մեր նահատակ զավակների առջև, խնդրում ենք վաղը լինել մեր կողքին և միասին պայքարենք հանուն արդարության՝ բացահայտելու ՀՀ-ի դեմ գործած պետական դավաճանությունն իր ողջ անողոքությամբ:

Մեզ մենակ չթողնեք»:

Նախորդ գրառումը

Հիմա ուշադրություն!. Սուրեն Սարգսյան

Հաջորդ գրառումը

Հաղորդակցությունները Բաքվին առանձնապես պետք չեն, խնդիրը Հայաստանի տարածքի մասնատումն է․ Արտակ Զաքարյան

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

«Դարի ահաբեկչության» վարկածը փլուզվում է. Սուրեն Սուրենյանց

23/07/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Մեկնարկում է հայ և թուրք երիտասարդների համար նախատեսված ծրագիր

23/07/2026
Նորություններ

Գագիկ Ծառուկյանը կրկին հրավիրվել է հարցաքննության՝ ՊԵԿ քննչական վարչություն. Տոնոյան

23/07/2026
CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 90
Նորություններ

Որքան խորն են հակահայկական և թրքամետ քաղաքական «քաղցկեղի բջիջները» ներթափանցել միջազգային կառույցներ. Արման Աբովյան

23/07/2026
Հաջորդ գրառումը

Հաղորդակցությունները Բաքվին առանձնապես պետք չեն, խնդիրը Հայաստանի տարածքի մասնատումն է․ Արտակ Զաքարյան

Լրահոս

«Դարի ահաբեկչության» վարկածը փլուզվում է. Սուրեն Սուրենյանց

23/07/2026

ՄԱԿ-ի անկախ փորձագետների գնահատականը, որով կասկածի տակ են դրվում Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և «Սրբազան պայքարի» անդամների նկատմամբ առաջադրված ահաբեկչության մեղադրանքների...

Մեկնարկում է հայ և թուրք երիտասարդների համար նախատեսված ծրագիր

23/07/2026

«Anadolu Kültür» կազմակերպության և «Եվրասիա համագործակցության հիմնադրամ»-ի (EPF) համատեղ նախաձեռնությամբ մեկնարկում է «Պատմությունների միավորում. երիտասարդական երկխոսություն անդրսահմանային ժառանգության միջոցով» ծրագիրը,...

Գագիկ Ծառուկյանը կրկին հրավիրվել է հարցաքննության՝ ՊԵԿ քննչական վարչություն. Տոնոյան

23/07/2026

Գագիկ Ծառուկյանի պաշտպաններ Երեմ Սարգսյանի և Էմին Խաչատրյանի՝ վաղվա մամուլի ասուլիսը հետաձգվում է, քանզի վաղը՝ ժամը 10:30-ին, Գագիկ Ծառուկյանը կրկին...

CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 90

Որքան խորն են հակահայկական և թրքամետ քաղաքական «քաղցկեղի բջիջները» ներթափանցել միջազգային կառույցներ. Արման Աբովյան

23/07/2026

Մինչ Հայաստանում տեղի էր ունենում ընդդիմության նկատմամբ կատարյալ «բեսպրեդելը», աշխարհում տեղի են ունենում իրադարձություններ, որոնք լրջորեն ստիպում են մտածել այն...

Էրեբունիում հայտնաբերվել է մ.թ.ա. 7-6-րդ դարերի եզակի որմնանկար

23/07/2026

Ֆրանս-հայկական հնագիտական արշավախումբը հայտնաբերել է ուշագրավ որմնանկարի դրվագ: «Աննախադեպ գտածո Էրեբունիի հնավայրում։ Ֆրանս-հայկական հնագիտական արշավախումբը հայտնաբերել է ուշագրավ որմնանկարի դրվագ`...

Շաբաթ-կիրակի շորի շուկան էլ է գալու, ավելի լայն մասշտաբով դուրս ենք գալու. «Առինջ Մոլի» աշխատակից

23/07/2026

Շաբաթ-կիրակի շորի շուկան էլ է գալու, ավելի լայն մասշտաբով դուրս ենք գալու։ Հարցին վերջիվերջո պետք է լուծում տրվի, չի կարելի...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական