Անուղղելի են սրանք։ Քիչ առաջ, ի շարս ԱԺ այլ պատգամավորների, հաշվիս վրա ՀՀ պետական բյուջեից փոխանցվել է 381420 դրամ գումար։ Այս իշխանությունը շարունակում է պետական կոռուպցիան։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը․
«Հայաստան խմբակցությունը դատապարտում է այս գործելաոճը։ Այս գումարը պատգամավորներինը չէ։ Պարգևավճարների այս արատավոր մեխանիզմը պետք է արմատախիլ անել…մեր խմբակցության պատգամավորները հրաժարվում են այս պարգեւավճարից, ավելի ուշ կհայտնենք՝ ուր կուղղենք այն»,- գրել է նա։






