Չորեքշաբթի, 5 Օգոստոս, 2026

Մենք շահագրգռված ենք Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների լիակատար կարգավորմամբ. ՌԴ արտգործնախարար

Մենք անկեղծորեն շահագրգռված ենք Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների լիակատար կարգավորմամբ։ Այս մասին այսօր Երևանում հայտարարեց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

«Մենք դրա համար ամուր հիմք ենք համարում Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների ու Հայաստանի վարչապետի միջև բարձր մակարդակով ձեռք բերված եռակողմ պայմանավորվածությունների համալիրը, որ ձեռք է բերվել 2020-2022 թվականներին։

Մենք ողջունել ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի տեքստի համաձայնեցումը և պատրաստ ենք օգնել բոլոր այն հարցերի լուծմանը, որոնք կարգավորում են պահանջում այս փաստաթղթի լիարժեք ստորագրման համար։

Միշտ կարող եք հույս դնել մեզ վրա տրանսպորտային և տնտեսական հաղորդակցուղիների ապաշրջափակման, հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործում և այս կապակցությամբ առաջացող մարդասիրական խնդիրների լուծման հարցում՝ յուրաքանչյուր կողմի շահերի հաշվառմամբ», – ընդգծեց Սերգեյ Լավրովը։