Շաբաթ, 25 Հուլիս, 2026

Մեղրու գնդի հրամանատար Արգամ Գևորգյանը զորացրվել է

Մեղրիի գնդի հրամանատար Արգամ Գևորգյանը զորացրվել է՝ սեփական զեկուցագրի համաձայն։ Այս մասին «Փաստինֆո»-ի հարցին ի պատասխան հայտնել են ՊՆ-ից։

Ըստ աղբյուրի՝ Արգամ Գևորգյանը զորացրվել է իր զեկուցագրի հիման վրա, զինվորական ծառայության երկարամյա կենսաթոշակի իրավունք ձեռք բերելու կապակցությամբ։

Արգամ Գևորգյանի լիազորությունները կասեցվել էին՝ պայմանավորված ծառայողական քննությամբ, որը երկարացվել էր մինչև հուլիսի 5-ը։ Այսօր մամուլում տեղեկություն հրապարակվեց, թե Արգամ Գևորգյանն ազատվել է պաշտոնից։