Կիրակի, Հունիսի 28, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Մայիսի 28-ին կտեսնենք՝ ինչ է արել Մակրոնը Հայաստանի համար.Փաշինյան

07/05/2026
- Նորություններ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօրվա ճեպազրույցում անդրադարձավ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու՝ Հայաստան կատարած այցին և այն փաստին, որ վերջինս 44-օրյա պատերազմի ավարտից հետո առաջիններից մեկը շնորհավորեց Ալիևին հաղթանակի կապակցությամբ։

«ՀԱՊԿ-ի երկրներն էլ շնորհավորել են. օրինակ՝ Բելառուսը: Ես չեմ տեսել, որ, օրինակ, նույն «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավարը, որը ջերմ ընկերական հարաբերություններ ունի Բելառուսի նախագահի հետ, կես բերան արտահայտված լինի այդ առիթով։ Էլ չեմ խոսում, որ նաև Ռուսաստանի բարձրաստիճան պաշտոնյաներ արտահայտվել են, այդ թվում՝ այդ դիտանկյունից։ Ես չեմ տեսել արձագանք՝ ինչո՞ւ չեն արձագանքել, և ո՞րն է նրանց դիրքորոշումը։

«Պրահայի՝ հոկտեմբերի 6-ի հայտարարությունից առաջ 2 անգամ ամենաբարձր մակարդակով հնչել է ՌԴ-ի կողմից հայտարարություն Ղարաբաղի՝ Ադրբեջանի մաս լինելու վերաբերյալ: Հիմա նույն «Բարգավաճ Հայաստան», «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների և «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչները ո՞նց են մեկնաբանում դա. ես չեմ լսել այդ մեկնաբանությունը։ Հաջորդը՝ ես ուղիղ ասել եմ՝ Բելառուսի նախագահն Ադրբեջան այցի ընթացքում հայտարարել է, որ ինքը մասնակցել է 44-օրյա պատերազմի նախապատրաստություններին: «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահը մինչև հիմա այդ թեմայով դիրքորոշում չի արտահայտել. թող արտահայտի դիրքորոշումը: Բելառուսի նախագահը հայտարարել է, որ հայերը ոչ մեկի՝ բացի ԵԱՏՄ-ից, պետք չեն: «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահը թող արտահայտվի այդ առիթով։

Ինչ վերաբերվում է Ուկրաինայի նախագահի այցին, ես նախկինում էլ այդ թեմայով արել եմ հայտարարություններ. մենք Ուկրաինա հումանիտար օգնություն ենք ուղարկել, և ես ասել եմ, որ Ուկրաինայի հարցով մենք դաշնակից չենք Ռուսաստանի հետ: Դուք գիտեք, թե Ալմա Աթայի հռչակագիրը ինչ կարևոր և սկզբունքային նշանակություն ունի մեզ համար: Մենք հենվում ենք Ալմա Աթայի հռչակագրի վրա, և այդ հենքի վրա ենք կառուցել, կառուցում խաղաղությունն Ադրբեջանի հետ, և սա մեր սկզբունքային դիրքորոշումն է»,-ասաց Փաշինյանը։

Անդրադառնալով այն հարցին, թե Հայաստանի համար ինչ է արել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝ Նիկոլ Փաշինյանն ասաց.

«Մայիսի 28-ին կտեսնենք՝ ինչ է արել. ինչո՞ւ պատմեմ, ցույց կտամ։ Չգաք, գոնե հեռուստացույցը կմիացնեք, տեսնեք՝ Ֆրանսիայի նախագահն ինչ է արել»։

Նախորդ գրառումը

Խնդիր եմ ձևակերպել, որ պատերազմի եռագլուխ կուսակցություններից որևէ մեկը չհաղթահարի խորհրդարան անցնելու համար անհրաժեշտ շեմը. Փաշինյան

Հաջորդ գրառումը

Ազնվորեն խոստովանեք, որ այդպիսի պատասխանատու գոյություն չունի, և գերիների՝ իրենց պետությունից օգնություն ակնկալելը անիմաստ է. Ռուբեն Վարդանյան

Համանման Հոդվածներ

Նորություններ

Հայաստանի իշխանություններին թվում է, թե եթե իրենք ամեն ինչ մոռանան ու ջնջեն, աշխարհն էլ կմոռանա. քաղաքագետ

28/06/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Բենիամին Նեթանյահուն աջակցում է ներկայացվելիք Հայոց ցեղասպանության ճանաչման նախագծին

28/06/2026
Միջազգային

ԱՄՆ-ն որևէ նշանակություն չի տալիս իր ստանձնած պարտավորություններին․ Իրանի ԱԳՆ

28/06/2026
Միջազգային

ԱՄՆ օդուժը հարվածներ է հասցրել Իրանին

28/06/2026
Հաջորդ գրառումը

Ազնվորեն խոստովանեք, որ այդպիսի պատասխանատու գոյություն չունի, և գերիների՝ իրենց պետությունից օգնություն ակնկալելը անիմաստ է. Ռուբեն Վարդանյան

Լրահոս

Հայաստանի իշխանություններին թվում է, թե եթե իրենք ամեն ինչ մոռանան ու ջնջեն, աշխարհն էլ կմոռանա. քաղաքագետ

28/06/2026

Իսրայելի ԱԳՆ նախարար Գիդեոն Սարի ( גדעון סער | Gideon Saarի) այս հրապարակում-հայտարարությունը հայկական միջավայրում հակասական արձագանքներ գտավ, գրեթե ինչպես...

Բենիամին Նեթանյահուն աջակցում է ներկայացվելիք Հայոց ցեղասպանության ճանաչման նախագծին

28/06/2026

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտնել է, որ աջակցում է ԱԳ նախարարի կողմից ներկայացվելիք Հայոց ցեղասպանության ճանաչման նախագծին։

ԱՄՆ-ն որևէ նշանակություն չի տալիս իր ստանձնած պարտավորություններին․ Իրանի ԱԳՆ

28/06/2026

ԱՄՆ-ն որևէ նշանակություն չի տալիս իր ստանձնած պարտավորություններին, այս մասին հայտարարություն է տարածել Իրանի ԱԳՆ-ն։ Իրանի արտաքին գործերի նախարարությունը խստորեն...

ԱՄՆ օդուժը հարվածներ է հասցրել Իրանին

28/06/2026

ԱՄՆ օդուժը հարվածներ է հասցրել Իրանի հրթիռների և ԱԹՍ-ների պահեստավորման օբյեկտներին, ինչպես նաև առափնյա ռադարային կայաններին՝ հրադադարի համաձայնագիրը կրկին խախտելու...

Միացյալ Նահանգները և Լիբանանը ճանաչում են  Իսրայելի իրավունքը՝ պահպանելու անվտանգության գոտի հարավային Լիբանանի տարածքում. Նեթանյահու

28/06/2026

Միացյալ Նահանգները և Լիբանանը ճանաչում են  Իսրայելի իրավունքը՝ պահպանելու անվտանգության գոտի հարավային Լիբանանի տարածքում. մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Իսրայելի...

Հայտնի են Ռաիսա Մկրտչյանի հոգեհանգստի և հուղարկավորության օրն ու վայրը

27/06/2026

Հայտնի են ՀՀ ժողովրդական արտիստ, Մովսես Խորենացու մեդալակիր, «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանակիր Ռաիսա Մկրտչյան հոգեհանգստի և հուղարկավորության...

Արխիվ

Հունիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« Մյս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական