Ուրբաթ, 14 Օգոստոս, 2026

Մայիսի 20-ին անհնազանդության ակցիաները Երևանում կմեկնարկեն ժամը 9։30-ից

Մայիսի 20-ին բողոքի և անհնազանդության խաղաղ ակցիաները մեկնարկելու են առավոտյան ժամը 09։30-ից։

«Քաղաքացիներին ժամը 09։30-ին հրավիրում ենք Ֆրանսիայի հրապարակ, տարբեր աշխատանքներ ունենք անելու։ Վաղը ճանապարհներ չենք շրջափակելու, ունենք հատուկ ծրագիր»,- ասաց Սաղաթելյանը՝ հավելելով, որ տարբեր պատճառներից ելնելով՝ այդ ծրագրի դետալներն այս պահին չի հրապարակում։

«Լինելու են նաև անհնազանդության ակցիաներ։ Հայաստանում կա միջազգային պատվիրակություն, մեր ձայնը պետք է լսելի դառնա»,- մայիսի 19-ի հանրահավաքի ժամանակ ասաց Իշխան Սաղաթելյանը։

Նա նշեց, որ կազմակերպվելու են այնպիսի միջոցառումներ, որտեղ լսվելու է հենց ժողովրդի ձայնը, լինելու են նաև անհնազանդության ակցիաներ։