Չորեքշաբթի, 5 Օգոստոս, 2026

Մահացել է ծաղրանկարիչ Արզօն

60 տարեկանումմահացել է ծաղրանկարիչ Արայիկ Օհանյանը (Արզօ): Այս մասին հայտնում են նրա հարազատներն ու ընկերները:
Շաբաթներ առաջ նա մեկնել էր Փարիզ՝ բուժման:

Արայիկ Օհանյանը 2004 թվականից Հայաստանի երգիծանկարիչների ասոցացիայի հիմնադիրներից էր և փոխնախագահը։

1991 թվականին ավարտել է Հայկական պետական մանկավարժական համալսարանը։

1991 թվականից համագործակցել է «Մեհյան», «Հայ գրող», «Անահիտ», «Վելաս պրինտ», «Տիգրան Մեծ» հրատարակչությունների հետ։

1991–1993 թվականներին աշխատել է «Հայ գրող», 1994–1998 թվականներին՝ «Հայք», 1999 թվականից՝ «Հայկական ժամանակ» թերթերի խմբագրություններում։

2004 թվականից՝ Հայաստանի երգիծանկարիչների ասոցացիայի հիմնադիրներից և փոխնախագահ։

Նկարազարդել և ձևավորել է Ա. Բաղոյանի «Հետո չես գտնի» (1991), Ջ. Արմսթրոնգի «Անմահական ջուր» (1992), Վրեժ Վարդունու «Լուսաթևիկ» (1992) և «Արևի ձնծաղիկը» (1997), Հովհաննես Սարոյանի «Հուշերի կապույտ հովտում» (1995), Ս. Հովհաննիսյանի «Գաղտնիքն էլ է… կին» (1997), Սերգեյ Գալոյանի «Սայթաքում գլաքարի վրայով» (2004), Արկադի Ավերչենկոյի և Միխայիլ Զոշչենկոյի «Ծիծաղի արքաները» (2004, ժող.), Արշալույս Ղազինյանի «XX դարի հարյուր նշանավոր հայերը» (ռուսերեն, 2006), Գ. Գարունի «Իմ Շաղատ» (2014) և այլ գրքեր։