Ուրբաթ, 14 Օգոստոս, 2026

ՄԱԿ-ը դատապարտել է ՅՈւՆԻՍԵՖ-ի ներկայացուցչի նկատմամբ Երևանի գործողությունները

ՄԱԿ-ը դատապարտել է Հայաստանում ՅՈւՆԻՍԵՖ-ի ներկայացուցչին`Մարին Քլարկ-Հեթինգին ուղղված մեղադրանքները` դրանք որակելով «անհիմն»:

«Նրա դեմ մեղադրանքներն անհիմն են, և մենք ակտիվորեն կպաշտպանենք նրան»,- երեքշաբթի ճեպազրույցում ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆան Դյուժարիկը:

Դյուժարիկը Քլարկ-Հեթինգին նկարագրել է որպես բարձր հմտություններ ունեցող մասնագետ: