Երկուշաբթի, 3 Օգոստոս, 2026

Ձյան տակից դուրս են բերել զինվորի  անշնչացած մարմինը

«Հրապարակ»-ի տեղեկություններով՝ այսօր ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության աշխատակիցները ձյան տակից դուրս են բերել  Սիսիանի զորամասում ծառայող զինվորի  անշնչացած մարմինը: Զինվորի դին գտել են Սիսիանի դիրքերի մոտ: 

Հիշեցնենք, որ երեկ ՊՆ-ն հայտնել էր, որ հունվարի 13-ին եղանակային խիստ անբարենպաստ պայմաններում մարտական դիրքից մշտական տեղակայման վայր տեղափոխվելու ճանապարհին կորել է կապը ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Բ. Մ.-ի հետ: