Ուրբաթ, 7 Օգոստոս, 2026

Հունգարիայի վարչապետը հայտնել է, որ հանդիպել է Ֆրանսիայի ապագա նախագահի հետ

Ֆրանսիայի նախկին և ներկա նախագահների հետ հանդիպումից հետո հաճելի էր հանդիպել ապագա նախագահին։

Դրա մասին X սոցիալական ցանցում գրում է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը։

«Շնորհակալություն Մարին Լը Պենին խորաթափանց քննարկման համար»,- գրել է նա։

Նշենք, որ «Ազգային միավորում» կուսակցության առաջնորդ Մարին Լը Պենը Ֆրանսիայի նախագահ Մակրոնի գլխավոր քաղաքական մրցակիցն է։