Շաբաթ, 25 Հուլիս, 2026

Հույս ունեմ, որ ձեր անհաջող կադրերի ականջներն այնպես կձգեք, որ այլևս նման թյուրիմացություններ չլինեն.Գևորգ Էմին-Տերյան

Գևորգ Էմին-Տերյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Ինձ հասած տեղեկություններով, Հովհաննես Հովհաննիսյանը ԵՊՀ-ում «բեսպրեդել» սկսելու համար օգոստոսի 27֊ին վազել է Նիկոլ Փաշինյանի մոտ և ստեր փչել, որ ես և իմ ընկերները քաղաքական նպատակներ ունենք, ու դրա համար մեզ պետք է չեզոքացնել:

Դրանից հետո ես ու իմ ընկերները իրավապահ համակարգի կողմից սկսել ենք ենթարկվել աննախադեպ ճնշումների։

Ոչ հարգելի իշխանություն, վստահեցնում եմ, որ Հովիկը, ինչպես միշտ, այս անգամ էլ է ստել. ոչ ես, ոչ իմ ընկերները իշխանություն վերցնելու պլաններ չունենք. մեզ հետաքրքրում է բացառապես Երևանի պետական համալսարանը, այն էլ` կոնկրետ ինձ` առանց որևէ անձնական հավակնության։

Այնպես որ հույս ունեմ, որ ձեր անհաջող կադրերի ականջներն այնպես կձգեք, որ այլևս նման թյուրիմացություններ չլինեն։