Չորեքշաբթի, 26 Օգոստոս, 2026

Հնդկաստանը և Պակիստանը համաձայնության են եկել լիակատար և անհապաղ հրադադարի շուրջ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ի հետ բանակցություններից հետո Հնդկաստանը և Պակիստանը համաձայնության են եկել լիակատար և անհապաղ հրադադարի շուրջ։

Հիշեցնենք, որ Պակիստանը հայտարարել է Հնդկաստանի դեմ լայնածավալ ռազմական գործողություն սկսելու մասին։

Հրթիռային հարվածներ են հասցվել Ջամմու և Քաշմիր նահանգին, Պակիստանի իրականացրած հարձակման հետևանքով զոհվել է հինգ մարդ, այդ թվում՝ բարձրաստիճան պաշտոնյա։

Նախօրեին Հնդկաստանի ԱԳ նախարար Սուբրամանյամ Ջայշանկարը հայտարարել էր, որ Դելին «մտադիր չէ սրել իրավիճակը» Պակիստանի հետ, սակայն ցանկացած ռազմական հարձակում «կարժանանա շատ կոշտ պատասխանի»։

Կիսվել