Կիրակի, Հունիսի 28, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՀՀ իշխանությունները Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին ներկայացրել են զգալի չափերի հարկային պահանջներ. «Հրապարակ»

30/05/2026
- Նորություններ, Տեղական

«Հրապարակ»-ը գրում է. «Մեր տեղեկություններով, ՀՀ իշխանությունների կողմից Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին ներկայացվել են զգալի չափերի հարկային պահանջներ՝ ներառյալ հարկերը, տույժերն ու տուգանքները։ Խոսքը վերաբերում է ինչպես եկեղեցական մոմերի արտադրության համար օգտագործվող պարաֆինի ավելացված արժեքի հարկին, այնպես էլ Մայր Աթոռին պատկանող որոշ անշարժ գույքերի հարկային պարտավորություններին։

Հատկանշական է, որ նշված պահանջները, ըստ առկա տեղեկությունների, ներկայացվել են առանց անհրաժեշտ իրավական հստակեցումների, գույքի եւ ապրանքների փաստացի նշանակության պատշաճ ուսումնասիրման, ինչպես նաեւ՝ դրանց եկեղեցական եւ ծիսական գործառույթի լիարժեք գնահատման։ Արդյունքում հարկային մարմինների կողմից կիրառվել են ոչ միայն հարկային պարտավորություններ, այլեւ զգալի տույժեր եւ տուգանքներ։

Մասնավորապես, մեր տեղեկություններով, Մայր Աթոռին ներկայացվել է շուրջ 220 միլիոն ՀՀ դրամի պահանջ՝ պարաֆինի ԱԱՀ-ի, ինչպես նաեւ դրա հետ կապված տույժերի եւ տուգանքների մասով։ Մայր Աթոռը նշված գումարն արդեն վճարել է՝ հետագա բացասական հետեւանքներից խուսափելու նպատակով։

Միաժամանակ, բաց է մնում այն հարցը, թե ինչու է հարկման ենթարկվում պարաֆինը, եթե այն օգտագործվում է բացառապես ծիսական նշանակություն ունեցող արտադրանքի՝ եկեղեցական մոմերի արտադրման համար։ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու ծիսական կյանքում մոմն ունի առանձնահատուկ նշանակություն, եւ դրա արտադրության համար անհրաժեշտ հումքի հարկման հարցը դժվար է դիտարկել միայն սովորական տնտեսական գործունեության շրջանակում։

Բայց սա ամբողջը չէ` մեզ հայտնի է դարձել նաեւ, որ Մայր Աթոռին ներկայացվել է շուրջ 110 միլիոն ՀՀ դրամի անշարժ գույքի հարկի, տույժերի եւ տուգանքների պահանջ՝ Վաղարշապատ համայնքում գտնվող եկեղեցապատկան որոշ գույքերի մասով։ Այս հարցում եւս առկա են լուրջ իրավական եւ փաստական անհամապատասխանություններ։ Խոսքը վերաբերում է այն եկեղեցական կառույցներին, որոնք խորհրդային տարիներին զրկվել էին իրենց բուն նշանակությունից եւ օգտագործվել որպես պահեստներ կամ այլ տնտեսական նշանակության շինություններ։ Այդ ժամանակահատվածում դրանք պետական գրանցումներում դասակարգվել են ոչ թե որպես եկեղեցի կամ պաշտամունքային կառույց, այլ որպես պահեստային կամ այլ տեսակի անշարժ գույք։
Անկախությունից հետո այդ կառույցներից մի քանիսը վերադարձվել են իրենց նախնական հոգեւոր եւ ծիսական նշանակությանը, վերաօծվել եւ փաստացի գործում են որպես եկեղեցիներ։ Սակայն, ըստ էության, դրանց մի մասի իրավական եւ կադաստրային կարգավիճակը մինչ օրս ամբողջությամբ չի համապատասխանեցվել իրական նշանակությանը։ Արդյունքում ստեղծվել է իրավական առումով խիստ հակասական իրավիճակ․ այսօր գործող որոշ եկեղեցիներ շարունակում են դիտարկվել որպես հարկման ենթակա սովորական անշարժ գույք՝ նախկին խորհրդային շրջանի ձեւական գրանցումների հիման վրա։
Ընդ որում, խնդիրը չի սահմանափակվում միայն եկեղեցիներով կամ պաշտամունքային կառույցներով։
Հարկման դաշտում են հայտնվել նաեւ եկեղեցապատկան կրթամշակութային կառույցները, եկեղեցիների օգտագործման ու սպասարկման հողատարածքները, որոնք ծառայում են ոչ թե առեւտրային նպատակների, այլ Հայ Եկեղեցու հոգեւոր եւ ազգապահպան առաքելությանը։

Փաստորեն, Մայր Աթոռին ներկայացված պահանջների հիմքում դրված է ոչ այնքան գույքի եւ ապրանքների իրական նշանակության համակողմանի ուսումնասիրությունը, որքան ձեւական գրանցումներն ու վարչական մոտեցումները։ Այս ամենը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու նկատմամբ վարչաֆինանսական ճնշման դրսեւորում է` Նիկոլ Փաշինյանի արշավի շարունակությունը։

Իրավական պետության պայմաններում նման հարցերը պետք է լուծվեն ոչ թե տույժերի եւ տուգանքների մեխանիկական կիրառմամբ, այլ փաստերի ամբողջական ուսումնասիրությամբ, եկեղեցական գույքի առանձնահատուկ կարգավիճակի հաշվառմամբ եւ պետություն–եկեղեցի հարաբերություններին համարժեք պատասխանատու մոտեցմամբ։ Մանավանդ՝ Մայր Աթոռը չի հրաժարվում հարկային պարտավորություններ կատարելուց եւ այս թեմաների շուրջ երկխոսությունից»:

Նախորդ գրառումը

Հայաստանի պարագայում Մոլդովական սցենարը կունենա այլ անուն. խոր ճգնաժամի կամ թուրքական կլանման սցենար. Սուրենյանց

Հաջորդ գրառումը

Ստի, կեղծիքի և դրժված խոստումների մասին խոսելիս առաջին հերթին նայեք հայելու մեջ. Իվետա Տոնոյան

Համանման Հոդվածներ

Նորություններ

Միացյալ Նահանգները և Լիբանանը ճանաչում են  Իսրայելի իրավունքը՝ պահպանելու անվտանգության գոտի հարավային Լիբանանի տարածքում. Նեթանյահու

28/06/2026
Նորություններ

Հայտնի են Ռաիսա Մկրտչյանի հոգեհանգստի և հուղարկավորության օրն ու վայրը

27/06/2026
Միջազգային

ԱՄՆ-ն պատրաստ է Իրանի հետ քննարկել փոխըմբռնման հուշագրի վերաբերյալ տարաձայնությունները, սակայն բռնությանը մտադիր է պատասխանել բռնությամբ. Վենս

27/06/2026
Նորություններ

Բայրամովն ու Ֆիդանը քննարկել են Ադրբեջանի և Թուրքիայի միջև դաշնակցային հարաբերություններից բխող հարցեր

27/06/2026
Հաջորդ գրառումը

Ստի, կեղծիքի և դրժված խոստումների մասին խոսելիս առաջին հերթին նայեք հայելու մեջ. Իվետա Տոնոյան

Լրահոս

Միացյալ Նահանգները և Լիբանանը ճանաչում են  Իսրայելի իրավունքը՝ պահպանելու անվտանգության գոտի հարավային Լիբանանի տարածքում. Նեթանյահու

28/06/2026

Միացյալ Նահանգները և Լիբանանը ճանաչում են  Իսրայելի իրավունքը՝ պահպանելու անվտանգության գոտի հարավային Լիբանանի տարածքում. մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Իսրայելի...

Հայտնի են Ռաիսա Մկրտչյանի հոգեհանգստի և հուղարկավորության օրն ու վայրը

27/06/2026

Հայտնի են ՀՀ ժողովրդական արտիստ, Մովսես Խորենացու մեդալակիր, «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանակիր Ռաիսա Մկրտչյան հոգեհանգստի և հուղարկավորության...

ԱՄՆ-ն պատրաստ է Իրանի հետ քննարկել փոխըմբռնման հուշագրի վերաբերյալ տարաձայնությունները, սակայն բռնությանը մտադիր է պատասխանել բռնությամբ. Վենս

27/06/2026

ԱՄՆ-ն պատրաստ է Իրանի հետ քննարկել փոխըմբռնման հուշագրի վերաբերյալ տարաձայնությունները, սակայն բռնությանը մտադիր է պատասխանել բռնությամբ: Այս մասին սոցցանցի իր...

Բայրամովն ու Ֆիդանը քննարկել են Ադրբեջանի և Թուրքիայի միջև դաշնակցային հարաբերություններից բխող հարցեր

27/06/2026

Հեռախոսազրույց են ունեցել Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը և Թուրքիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը, հայտնել է...

Եթե Սահմանադրական դատարանի ցանկացած որոշում ձեզ համար նախապես նշանակություն չունի, ապա ինչո՞ւ ընդհանրապես դիմեցիք ՍԴ. Արփինե Հովհաննիսյան

27/06/2026

Քաղաքական ԱՆտրամաբանության տրամաբանությունը Այս թեման այսօր չէի պատրաստվում բացել։ Մտադիր էի սպասել Սահմանադրական դատարանի որոշմանը։ Բայց այսօրվա նիստից հետո այլևս...

Սահմանադրական դատարանում շարունակվում է ընտրությունների արդյունքների բողոքարկման քննությունը

27/06/2026

ՍԴ-ում շարունակում են քննել 2026 թվականի հունիսի 14-ի` «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2026 թվականի հունիսի 7-ի հերթական ընտրությունների արդյունքներն ամփոփելու...

Արխիվ

Հունիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« Մյս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական