Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Ուղիղ. Նախատեսվում է ներկա աշխարհազորի համակարգը փոխարինել տեղական պաշտպանության ուժերով

ՀՀ պաշտպանության մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծի քննարկումն էր ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի այսօրվա նիստի օրակարգում։

Նախատեսվում է ներկա աշխարհազորի համակարգը փոխարինել տեղական պաշտպանության ուժերով, սահմանվում են դրանց դերը, ղեկավարման սկզբունքները, կառուցվածքը, ստորաբաժանումների համալրման կարգը։

Տեղական պաշտպանության ուժերի ղեկավարումն իրականացվելու է բանակային կորպուսի հրամանատարի կողմից, դրանք ներառվելու են զորամասերի կազմում՝ որպես աջակցող ստորաբաժանումներ։

«Տեղական պաշտպանության ուժերի ստորաբաժանումները համալրվելու են տվյալ համայքնում հաշվառված, պատերազմական ժամանակների հաստիքներին չկցագրված և պահեստազորի երկրորդ խմբում հաշվառված կամ զինվորական հաշվառումից հանված անձանցով՝ կամավորության սկզբունքով, անձի հետ պայմանագիր կնքելու միջոցով, որը չի համարվում զինվորական ծառայություն անցնելու պայմանագիր»,-օրենքում կատարվող փոփոխություններն ընթերցեց Պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը։