Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Բաքվում պահվող հայ գերիների ու պատանդների գործն ուղարկվել է զինվորական դատարան

Բռնազավթված Արցախի ռազմաքաղաքական գերեվարված ղեկավարների և արցախցի պատանդների գործը փոխանցվել է Բաքվի զինվորական դատարան։

Շինծու քրեական գործին վերաբերող հայտարարության մեջ ասված է. «Ադրբեջենի  գլխավոր դատախազության քննչական վարչությունը քրեական հետաքննություն է անցկացրել Ադրբեջանի Հանրապետության և նրա ժողովրդի դեմ կատարված ագրեսիայի, օկուպացիայի, ցեղասպանության, խաղաղության և մարդկության դեմ ուղղված այլ հանցագործությունների, ռազմական հանցագործությունների, ահաբեկչության և ահաբեկչության ֆինանսավորման հատկանիշներով։

2024 թվականի մայիսի 2-ին Ադրբեջանի գլխավոր դատախազի որոշմամբ 1987 թվականի հոկտեմբերից մինչև 2024 թվականի ապրիլի 22-ը կատարված հանցագործությունների մի մասի առնչությամբ գլխավոր դատախազության և առանձին քննչական կառույցների կողմից քննված 1389 քրեական գործեր միավորվել են մեկ վարույթում։

Քրեական գործով մեղադրական եզրակացությունը հաստատվել է ԱՀ գլխավոր դատախազի կողմից 2024 թվականի դեկտեմբերի 16-ին և նշանակմամբ ուղարկվել Բաքվի զինվորական դատարան»։