Երեքշաբթի, 11 Օգոստոս, 2026

Սևանի թերակղզուց մինչև Դիլիջանի թունելի սկզբնամաս բուք է, տեղ-տեղ՝ մերկասառույց

Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, Սևանի թերակղզուց մինչև Դիլիջանի թունելի սկզբնամաս բուք է, տեղ-տեղ՝ մերկասառույց. հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամ»-ից:

Վարդենյաց լեռնանցքով երթևեկելու համար կցորդով տրանսպորտային միջոցների վարորդներին խորհուրդ է տրվում կիրառել անվաշղթաներ։
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում։