Շաբաթ, 25 Հուլիս, 2026

ՀՀԿ-ականները Երևանի տարբեր հատվածներում փակել են փողոցներ. նրանցից մի քանիսին բերման ենթարկեցին. News.am (ուղիղ)

ՀՀԿ-ական երիտասարդները ժամը 1-ի դրությամբ Երեւանի մի շարք հատվածներում բողոքի ակցիաներ են իրականացնում: Մասնավոապես, ակցիաներ են Մյասնիկյան պողոտայում, Մոսկովյան-Տերյան խաչմերուկում, Քոչար- Գյուլբենկյան խաչմերուկում:

Նրանք վանկարկում են «Առանց թուրքի Հայաստան»:

Մյասնիկյան պողոտայում, «Բելաջիոյի» հարեւանությամբ, ակցիայի մասնակիցները փակել են այն երկու ուղղություններով, այստեղ է նաեւ ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

Քոչար-Գյուլբենկյան խաչմերուկում է ԱԺ պատգամավոր Հայկ Մամիջանյանը: Ոստիկանները պահանջեցին բացել փողոցը՝ տրամադրելով մեկ րոպե ժամանակ: Մամիջանյանը հայտարարեց, որ մեկ րոպեն ողջամիտ ժամանակ չէ: Ոստիկանները սկսեցին բերման ենթարկել փողոցը փակած երիտասարդներին:

Ոստիկանների ակցիայի մասնակիցներից մի քնիսին բերման ենթարկեցին նաեւ Տերյան-Մոսկովյան խաչմերուկից եւ բացեցին ճանապարհը: