Շաբաթ, 15 Օգոստոս, 2026

Քաթարը գերի է վերցրել երեք իրանցի օդաչուի

Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի անհետ կորած անձանց որոնման կոմիտեի ղեկավարը իրանցի 3 օդաչուների գերեվարման կապակցությամբ նամակ է հղել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահին։

Նամակում խնդրում են տեղեկություններ տրամադրել երեք իրանցի օդաչուների ճակատագրի մասին, որոնք, ըստ որոշ տեղեկությունների, գերի են պահվում Քաթարում։

Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի անհետ կորած անձանց որոնման կոմիտեի տվյալներով, ստացված տեղեկատվության համաձայն՝ Քաթարի ուժերի կողմից կենդանի գերի են վերցվել երեք իրանցի օդաչուներ, որոնք հարվածներ էին հասցրել Պարսից ծոցի երկրներում գտնվող ամերիկյան բազաներին՝ ի պատասխան Իրանի վրա ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումների։

Հաղորդվում է, որ միջադեպից հետո անցած վեց ամիսների ընթացքում Քաթարի կառավարությունը խախտել է այդ անձանց իրավունքները, միջազգային իրավունքն ու նորմերը, այդ թվում՝ ռազմագերիների իրավունքները սահմանող Ժնևի չորս կոնվենցիաները։

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահ Միրյանա Սպոլյարիչին ուղղված նամակում կոմիտեի ղեկավար, գեներալ Մոհամմադ Բաղերզադեն նշել է, որ Ժնևի երրորդ կոնվենցիայի համաձայն՝ Կարմիր խաչը պետք է հնարավորինս շուտ հանդիպի Քաթարում պահվող իրանցի օդաչուների հետ և պարզի նրանց առողջական վիճակը։

Նա նաև պահանջել է ստեղծել անհրաժեշտ պայմաններ օդաչուների ազատ արձակման համար։