Հետո պարզվեց՝ դա մեր բոլորի մոլորությունն է. Փաշինյանը պարզաբանեց, թե ինչու էին Ռուբեն Վարդանյանն ու Սամվել Կարապետյանը «նախկինում բարերարներ, իսկ հիմա՝ ոչ»

Այդ ամենն ասում էի, որովհետև հավատում էի, որ Հայաստանում տեղի են ունեցել քաղաքական վերափոխումներ, ու ժողովրդավարություն և ազգային նպատակների շուրջ կարելի է համախմբել սփյուռքի ներուժը։ Այս մասին այսօր կայացած ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ի պատասխան լրագրողի այն հիշեցմանը, որ Արցախում իր հայտնի ելույթի ժամանակ նա հայտարարում էր՝ եթե հայկական կապիտալը հայրենիք չունի՝ ինչո՞ւ են Ռուբեն Վարդանյանը, Սամվել Կարապետյանը միլիոնավոր դոլարներ ներդնում հայրենիքում, և բարերարների համար ծափահարություններ էր պահանջում, իսկ հիմա՝ ոչ։
«Հետո պարզվեց՝ այդ ամեդն ինչը մեր բոլորի մոլորություն է. կա տնտեսական հետաքրքրություն՝ կլինի ներդրում, չի լինի տնտեսական հետաքրքրություն՝ չի լինի ներդրում: Ոչ մի բարերար էլ չկա, ոչ մեկ իր հաշվին բարերարություն չի արել, դրանք արվել են մեր հաշվին»,-ասաց նա՝ նշելով, որ այդ ամենում համոզվել են՝ ուսումնասիրելով, թե 1992-2018թթ.-ին Հայաստան համահայական հիմնադրամի համագործակցության շրջանակներում ինչքան գումար է հավաքվել, և Հայաստանում ինչքան ներդրում է արվել։
