Երեքշաբթի, 4 Օգոստոս, 2026

Հայաստանն ու Ադրբեջանը պոտենցիալ ապրանքների ցանկեր են փոխանակում. Փաշինյան

Հայաստանն ու Ադրբեջանը պոտենցիալ ապրանքների ցանկեր են փոխանակում, այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ինչ վաճառելու ու ինչ գնելու հարցով են հետաքրքրված»,- պարզաբանեց նա՝ միաժամանակ խոստանալով նորություններ լինելու դեպքում հանրությանն իրազեկել։

«Գիտեմ, որ նախնական ապրանքախմբերի ցանկեր են փոխանցվել իրար, քննարկում կա, դեռ ուսումնասիրում են»,- հավելեց նա։

Անդրադառնալով սահմանազատման գործընթացին՝ Փաշինյանը հիշեցրեց, որ հանդիպում է տեղի ունեցել, և հիմա որոշակի աշխատանքներ են տեղի ունենում. պատեհ առիթով գործընթացը կշարունակվի։

Նրա խոսքով՝ հատկապես կապուղիների և TRIPP  ծրագրի մասով առնվազն պետք է սահմանի հատվածները սահմանագծվեն, որպեսզի կոմունիկացիաները սկսեն աշխատել։

«Ես գիտեմ, որ ակտիվ աշխատանք է կատարվում։ Նրբություններ ունեցող աշխատանք է. հիմա այդ նրբություններն ուսումնասիրող փաստաթղթերի վրա աշխատանք է տեղի ունենում»։