Երկուշաբթի, 3 Օգոստոս, 2026

Հեթումյանների իշխանական տոհմը և արքայական հարստությունը. Կիլիկիա

Հեթումյանների իշխանական տոհմը և արքայական հարստությունը Կիլիկիայի հայկական իշխանության և թագավորության կարևորագույն տոհմերից էր և տվել է մեզ մի շարք հայտնի ներկայացուցիչների, առանց որոնց անհնար կլիներ պատկերացնել Կիլիկիայի պատմությունը:
Հեթումյանների իշխանության հիմնադիրը՝ Հեթումի որդի Օշին Ա-ն, խույս տալով սելջուկների հալածանքներից, 1073 թվականին իր ազգատոհմով Կիլիկիա է տեղափոխվում Ուտիք աշխարհի Մայրյաց ջուրք ավանից (Գանձակ քաղաքի մոտակայք):

Կիլիկիայում իշխող Աբլղարիբ Արծրունին Օշինին կնության է տալիս իր դստերը և պարգևում Լամբրոնի բերդը՝ շրջակա հողերով ու գյուղերով հանդերձ, որտեղ նրա հաջորդները, գործակցելով Բյուզանդական կայսրությանը, ժառանգաբար իշխում են մինչև 13-րդ դարի սկիզբ:
Հեթումյանների արքայական գահացանկը.

  1. Հեթում Ա (1226-1269)
  2. Լևոն Բ (1269-1289)
  3. Հեթում Բ (1289-1293, 1295-1296, 1299-1301)
  4. Թորոս Ա (1293-1294)
  5. Սմբատ Ա (1296-1298)
  6. Կոստանդին Ա (1298-1299)
  7. Լևոն Գ (1301-1307)
  8. Օշին Ա (1307-1320)
  9. Լևոն Ե (1320-1342)
  10. Կոնստանդին Գ (1344-1362)
  11. Կոստանդին Դ (1362-1373)
    📷 CILICIA: The Land of Lions